ԱՊՀ-ի Տնտեսական խորհրդի հաջորդ նիստը պլանավորվում է անցկացնել սեպտեմբերի 23-ին Մոսկվայում
ԱՊՀ-ի Տնտեսական խորհրդի հերթական նիստը պլանավորվում է կազմակերպել սեպտեմբերի 23-ին Մոսկվայում: Հունիսի 10-ին այդ մասին հայտնել է Համագործակցության Գործադիր կոմիտեի նախագահ – գործադիր քարտուղար Սերգեյ Լեբեդեւը։
«ԱՊՀ-ի Տնտեսական խորհրդի հաջորդ նիստը պլանավորված է 2022 թվականի սեպտեմբերի 23-ին Մոսկվայում»,- ասել է նա այդ մարմնի՝ Նուր Սուլթանում ընթացող 94-րդ նիստին:
Նիստի ընթացքում պատվիրակությունների ղեկավարները լսել են տեղեկատվություն 2021 թվականին ԱՊՀ-ի մասնակից պետությունների տնտեսական զարգացման հիմնական նպատակային մակրոտնտեսական ցուցանիշների մասին:
Հատուկ ուշադրություն է նվիրվել ԱՊՀ-ի մասնակից պետություններում ընթացիկ տնտեսական իրադրության հարցի քննարկմանը եւ ծագող խնդիրների հակազման հնարավոր համատեղ միջոցներին: Անկախ Պետություննեի Համագործակցության Տնտեսական խորհւրդը հիմնական գործադիր մամինն է, որն ապահովում է ազատ առեւտի գոտու ստեղծման եւ գործունեության եւ սոցիալ-տնտեսական համագործակցության այլ հարեցի մասին ԱՊՀ-ի շրջանակներում ընդունված համաձայնագրերի, Պետությունների ղեկավարների խորհրդի եւ Համագործակցության կառավարությունների ղեկավարների խորհրդի որոշումների կատարումը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: