Բաժիններ՝

Իսրայելը հարվածներ է հասցրել Դամասկոսից դեպի հարավ գտնվող թիրախներին

Իսրայելի զինվորականները հունիսի 10-ի վաղ առավոտյան մի քանի հրթիռային հարվածներ են հասցրել Սիրիայի մայրաքաղաքից դեպի հարավ գտնվող թիրախներին: Այդ մասին հաղորդել է սիրիական SANA պետական գործակալությունը:

Նրա հաղորդագրության համաձայն, սիրիական հակաօդային պաշտպանության համակարգերը խոցել են հրթիռների մեծ մասը, որոնք արձակվել էին Իսրայելի կողմից օկուպացված Գոլանի բարձունքների շրջանից: Տուժել է մի խաղաղ բնակիչ:

Նաեւ հարվածները նյութական վնաս են հասցրել: Ինչպես նշվում է, հարվածները հասցվել են տեղական ժամանակով 04:20-ին (Երեւանի ժամանակով 05:20-ին): Իսրայելական The Haaretz հրատարակությունը հիշեցնում է, որ սա երկրորդ հաղորդագրությունն է այս շաբաթ Սիրիային հասցված իսրայելական հարվածի մասին:

Սիրիական պետական հեռուստատեսությունը հունիսի 6-ին հաղորդել էր հակաօդային պաշտպանության համակարգերի աշխատելու մասին՝ ի պատասխան Դամասկոսի հարավային շրջաններին Իսրայելի հասցրած հարվածների, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս