Բաժիններ՝

ԱՄՆ Կոնգրես է ներկայացվել օրինագիծ արաբական երկրների և Իսրայելի ՀՀՊ միասնական համակարգի ստեղծման մասին

ԱՄՆ-ի Կոնգրեսի մի շարք անդամներ Ներկայացուցիչների պալատ եւ Սենատ են ներկայացրել օրինագիծ մի քանի արաբական երկրների եւ Իսրայելի համար միասնական հակահրթիռային պաշտպանության համակարգի ստեղծման մասին՝ Իրանին դիմակայելու նպատակով: Փաստաթղթի տեքստը հունիսի 10-ին հրապարակել է սենատոր Ջոնի Էռնստը:

Օրինագիծը ենթադրում է, որ ԱՄՆ-ի պաշտպանության նախարարը պետք է համագործակցի Մերձավորարեւելյան տարածաշրջանի դաշակիցներ հետ ՀՀՊ-ի համակարգի համատեղ «ճարտարապետության» ստեղծման հարցով: Փաստաթղթի հեղինակներն առաջարկում են ստեղծել «հակահրթիռային եւ հակաօդային պաշտպանության ինտեգրացված ներուժ»՝ տարածաշրջանի երկրներին պաշտպանելու համար Իրանի կողմից թեւավոր եւ բալիստիկ հրթիռներից, անօդաչուներից եւ հրթիռային գրոհներից եւ այլ նպատակների համար»:

Նրանց թվում, ում պաշտպանությունը պետք է այդ կերպ ապահովվի, նշված են Սաուդյան Արաբան, Կատարը եւ Պարսից ծոցի այլ երկրներ, ինչպես նաեւ Եգիպտոսը, Իրաքը, Հորդանանը, Իսրայելը:

Պենտագոնը պետք է ներկայացնի այն ռազմավարությունը, որը 180 օրվա ընթացքում կսահմանի «մոտեցումը հակաօդային եւ հակահրթիռային պաշտպանության ինտագրածված համակարգի նկատմամբ», եթե օրենքն ընդունվի: 2020 թվականի սեպտեմբերին Վաշինգտոնում իսրայելական կողմն ԱՄՆ-ի միջնորդությամբ հարաբերությունների նորմալացման շուրջ փաստաթղթեր ստորագրեց Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) եւ Բահրեյնի հետ:

Հետագայում Իսրայելի հետ հարաբերությունների նորմալացման մասին հայտարարեցին Սուդանը եւ Մարոկոն: Մինչեւ ԱՄԷ-ի եւ Բահրեյնի հետ հաշտության կնքումը հրեական պետությունն արաբական երկրներից դիվանագիտական հարաբերություններ ուներ սոսկ Եգիպտոսի եւ Հորդանանի հետ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս