
ԱՊՀ-ի երկրների տնտեսական զարգացման բնագավառում անկում չկա. Համագործակցության Գործկոմի ղեկավար

ԱՊՀ-ի մասնակից երկրները պահպանում են զարգացման դրական դինամիկան, չնայած տնտեսական դժվարություններին, անկում չի դիտվում: Հունիսի 10-ին այդ մասին հայտարարել է Համագործակցության Գործադիր կոմիետի նախագահ – գործադիր քարտուղար Սերգեյ Լեբեդեւը:
«Չնայած ներկայիս տնտեսական դժվարություններին, Համագործակցության բոլոր երկրները պահպանում են զարգացման դրական դինամիկան: Թեկուզեւ այն մեծ չէ, 4 տոկոսի սահմաններում: Այնուամենայնիվ Համագործակցության երկրների տնտեսությունների զարգացման բնագավառում անկում չի դիտվում»,- ասել է նա ԱՊՀ-ի Տնտեսական խորհրդի՝ Ղազախստանի մայրաքաղաքում կայացած նիստի արդյունքներին նվիրված մամուլի ասուլիսում, հաղորդել է ՏԱՍՍ-ը: