Բաժիններ՝

Ի՞նչ է տեղի ունենում օրգանիզմի հետ, երբ պաղպաղակ եք ուտում

Երբ ջերմաստիճանը բարձրանում է, ուղիղ համամասնությամբ մեծանում է պաղպաղակ, սորբետ կամ համեղ իտալական ջելատո ուտելու ցանկությունը։ Միակ բացասական կողմն այն է, որ պաղպաղակն ավարտվում է ակնթարթորեն:

Նախ, հիմնական գիտելիքներ: Պաղպաղակը պատրաստվում է ջրով կամ կաթով, ուստի արժե մտածել, թե որ տեսակն ընտրել՝ ըստ մեր ախորժակի և նախասիրությունների: Առաջինը սորբետներն են, դրանք պարունակում են 85-90% ջուր։ Երկրորդները սերուցքային են, պատրաստվում են կաթով, մածունով կամ այլ լակտոբաղադրիչներով։ Ինչ վերաբերում է առավելություններին, ապա երկու տեսակներն էլ մոտավորապես համարժեք կլինեն: Ճիշտ է, տարբեր ծավալներով. սերուցքայինն ավելի կալորիական է (հարյուր գրամում պարունակվում է 200-250 կկալ), ի տարբերություն սորբետի (մոտ 100 կկալ):

Ո՞ր պաղպաղակն է էներգիա հաղորդում

Կարդացեք նաև

Սորբետները սովորաբար ավելի շատ շաքար են պարունակում, քան սերուցքային արտադրանքները: Դա պայմանավորված է ընկալիչների աշխատանքով: Համը բարձրացնելու համար (այլ կերպ ասած՝ պաղպաղակի համը սրելու համար) «ջրին» ավելի շատ գլյուկոզա է պետք, քան «կաթին»։ Բայց ամեն ինչ այդքան էլ կրիտիկական չէ. հայտնի է, որ մեր օրգանիզմը շաքարի կարիք ունի որոշակի քանակությամբ, քանի որ այն օգնում է ակնթարթորեն էներգիա ստանալ։

Ինչպե՞ս է պաղպաղակն ազդում տրամադրության վրա

Կալցիումն ու ֆոսֆորը կարող են ազդել ոչ միայն ոսկորների առողջության, այլև կնոջ տրամադրության վրա։ Դա պայմանավորված է դաշտանային ցիկլի ժամանակ հորմոնալ խանգարումներով: Պարզ ասած, դա հիանալի միջոց է PMS-ի ժամանակ զգացմունքային տատանումների դեմ պայքարելու համար: Մյուս բոնուսը թրոմբոտոնինի հորմոնի խթանումն է, որն իջեցնում է օրգանիզմում սթրեսի մակարդակը։ Կաթը պարունակում է նաև L-տրիպտոֆան՝ բնական հանգստացնող միջոց: Այն օգնում է հանգստացնել նյարդային համակարգը և կանխել անքնությունը։ Սիրված սերիալ և պաղպաղակ. այնքան էլ վատ գաղափար չէ։

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս