Եվրահանձնաժողովը ԵՄ անդամ երկրներին առաջարկել է հետաձգել նավթի էմբարգոն «Դրուժբա» նավթատարով
Եվրոպական Միությունն առաջարկել սառեցնել Ռուսաստանից նավթի ծովային ներկրումերը՝ միեւնույն ժամանակ հետաձգելով հիմնական նավթատարով ներկրման սահմանափակումները, որպեսզի բավարարի Հունգարիայի առարկությունը եւ համաձայնության հասնի Ռուսաստանի դեմ սահմանվելիք պատժամիջոցների փաթեթի վերաբերյալ, գրում է Bloomberg-ը:
Եվրահանձնաժողովը շաբաթ ազգային կառավարություններին է ուղարկել վերանայված առաջարկը, որը, այդ հարցին ծանոթ անձանց խոսքով, Հունգարիային կազատի հսկայական «Դրուժբա» նավթատարով նավթի մատակարարումներից, որը նավթահումքի ներկրման հիմնական աղբյուրն է:
Անդամ երկրները վեց ամսվա ընթացքում աստիճանաբար կհրաժարվեն նավթի ծովային մատակարարումներից, իսկ նավթամթերքի մատակարարումից՝ 8 ամսվա ընթացքում, հայտնել են գործակալության աղբյուրները:
Այդ առաջարկը ժամանակ կտա Հունգարիային, որը դեմ է հանդես եկել գործարքին, որպեսզի «տեխնիկական լուծում գտնի իր էներգետիկ պահանջները բավարարելու համար»:
Վերանայված առաջարկի համաձայն՝ Բուլղարիան անցումային ժամանակահատված կունենա մինչեւ 2024 թվականի հունիս կամ դեկտեմբեր, իսկ Խորվաթիան կարող է բացառության հնարավորություն ունենալ վակուումային գազայուղի ներկրման համար: