«Ֆրանսիայի հրապարակին չե՞ք հավատում, ձեր ֆորմատը ստեղծե’ք ու պայքարեք». Արմեն Աշոտյան

Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Այ ձեր ցավը տանեմ։

Համաձա՞յն եք, որ դավաճանել են մեզ:

Տեսնու՞մ եք, որ ազգովի գցված ենք։

Համոզվա՞ծ եք, որ ազգային կործանման եզրին ենք:

Սրանց չե՞ք ուզում, բայց մեզ էլ չե՞ք վստահում։

Կարծում եք, որ աթոռակռի՞վ է։

Բա ինքնակազմերպվե’ք, տղաներ եւ աղջիկներ։

Ֆրանսիայի հրապարակին չե՞ք հավատում, ձեր ֆորմատը ստեղծե’ք ու պայքարեք։

Անարգանքի սյանը գամե’ք մեզ չոքացնելու եզրին հասցրած անհայրենիք ստահակներին։

Ինքներդ վերցրե’ք պատասխանատվությունը պետության նկատմամբ։

Կանխե՛ք աղետը։

Բոլորից անկա’խ, ինքնուրու’յն։

Թե չէ մնացածը լոլո է, պսեւդոինԾիլիգենտ նվնվոց, տաքուկ անպատատխանատվություն, սրճարանային ինքնախաբեություն, ժելեյած կեղծիք, պասիվ դավաճանություն»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031