
Հայաստանում վերջին մեկ շաբաթում հաստատվել է COVID-19-ի 22 դեպք. մահացել է մեկ մարդ

Հայաստանում մայիսի 16-23-ն ընկած ժամանակահատվածում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 22 դեպք:
Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից, նշելով, որ դեպքերի ընդհանուր թիվը հասել է 422 հազար 939-ի, որից 412 հազար 221-ը`առողջացման, 8624-ը` մահվան ելքով:
Վերջին մեկ շաբաթվա ընթացքում առողջացել է 150 քաղաքացի, մահացել՝ 1 մարդ:
Կորոնավիրուսային հիվանդությունից այս պահին փաստացի բուժում է ստանում 388 բուժառու:
Մեկ շաբաթում կատարվել է 11 հազար 121 թեստավորում,
Թեստավորումների ընդհանուր թիվը հասել է 3 միլիոն 89 հազար 295 -ի: