«Արցախը չի լինելու Ադրբեջանի կազմում» ընդդիմության թեզը հույս է տալիս Արցախը հայկական տեսնող բոլոր մարդկանց. Արցախի ԱԺ պատգամավոր

Արցախի Ազգային ժողովի «Արցախի ժողովրդավարական կուսակցություն» խմբակցության պատգամավոր Գեղամ Ստեփանյանն ԱԺ նիստում, անդրադառնալով Արցախի ինքնորոշման իրավունքին և Հայաստանի կողմից Ադրբեջանին ներկայացված 6 կետերին, նշեց.

«Հաշվի առնելով այն փաստը, որ Հայաստանի ներկայացրած կետերում անգամ ակնարկ չկա Ադրբեջանի կազմից դուրս Արցախի կարգավիճակի մասին՝ կցանկանայի ուշադրություն հրավիրել այն հանգամանքի վրա, որ եթե հայկական աշխարհում կան մարդիկ, որոնք թյուրմացաբար կարծում են, որ կարող են, անվտանգության կամ մարդու իրավունքների անվան տակ քողարկված ձևով կամ ժողովրդական ձևով ասած, «ջրեն» Արցախի՝ Ադրբեջանի կազմից դուրս կարգավիճակի հարցը, ուրեմն ընդհանրապես չեն հասկացել Արցախի ԱԺ-ի՝ ապրիլի 14-ի միաձայն ընդունված հայտարարության իմաստը»,- ասաց Գեղամ Ստեփանյանը։

Խոսելով՝ «Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում» կարգախոսով Հայաստանում մեկնարկած ընդդիմադիր պայքարի մասին՝ Գեղամ Ստեփանյանը հավելեց.

«Հենց այս թեզն է, որ հույս ու հավատ է տալիս բոլոր այն մարդկանց, ովքեր Արցախի ապագան տեսնում են հայկական»։

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս