
Մեղքերի պատճառով մենք զրկվում ենք Աստծո օրհնությունից

Աստված և մարդ հարաբերության մեջ արդարության գրավականը, անշուշտ, նաև ապաշխարության պտուղներն են: Ավետարանական ողջ իրականությունը լեցուն է ապաշխարության հորդորներով, որովհետև սխալվելուց և մեղք գործելու հետո արդարությունը պահանջում է ապրել ինքնաքննությամբ, զղջմամբ և ապաշխարությամբ, մեղքերի թողության և քավության իրողությամբ սրբված:
Մեղքերի պատճառով մենք զրկվում ենք Աստծո օրհնությունից: Եվ մենք, միայն մեր մեղքերը խոստովանելով է, որ ոտք ենք դնում արդարության ճանապարհով դեպի Աստված բարձրանալու անհերքելի ճշմարտության մեջ:
Խորեն քհն Մարուքյան