«Նիկոլի վերջին օրվա սրբերը նոր օվսաննա են երգում»․ Աղասի Ենոքյան
Աղասի Ենոքյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Նիկոլի վերջին օրվա սրբերը նոր օվսաննա են երգում. «Փառաբանեք Մեսիային, նա մերժել է Մոսկվային մտնել Միութենական պետություն»։
Միանգամից հարցնեմ մանկամիտ սրբերին. Միութենական պետությունը որպես գաղափար գոյություն ունի 1994-95թթ.-ից, իսկ միս ու արյուն է ստացել 1999-ին. ինչո՞ւ այսքան ժամանակ ոչ մեկին չէին դիմել Միութենական պետություն մտնելու հարցով ու հենց Նիկոլին դիմեցին, այդ ի՞նչ բարոյական ու ֆիզիկական բարեմասնությունների էր նա տիրապետում, որ հենց իրեն խնդրեցին մտնել Միութենական պետություն, ու նա էլ մերժեց։
Մանկամիտներին ուրիշ հարց էլ կա. իսկ այդ ո՞վ էր, այդ ո՞վ էր, որ Հայաստան պետությունը ու հայկական բանակը քանդելու գնով, 5000 զոհի գնով ռուսական զորքը բերեց-կանգնեցրեց Արցախում ու Հայաստանի սահմանին։ Այդ ո՞վ էր, այդ ո՞վ էր, որ փլուզեց մեր դիվանագիտությունը եւ Հայաստանի արտաքին քաղաքականություն վարելու մենաշնորհը հանձնեց Ռուսաստանին։
Հիմա փաստն այն է, որ մեր անվտանգությունը քիչ թե շատ ապահովում են ռուսները։ Ճիշտ է, այդ անվտանգությունը շատ էլ վստահելի չէ, բայց ավելի լավն է քան ոչինչը, ճիշտ է, ռուսները խաղեր ու խաղիկներ են տալիս թուրքերի հետ, նրանք այնքան էլ ազնիվ չեն. իսկ կարո՞ղ է դրա պատճառն այն է, որ իրենց դիմաց որպես Հայաստան տեսնում են Նիկոլին ու դրա համար էլ հասկանում են, որ ստախոսի հետ հենց այդպես էլ պետք է վարվել։
Ի վերջո, եթե արդեն այդ ամենը արել ես, երկիրն ամբողջապես կոխել ես ռուսների տակ, որքանո՞վ է երկրի ու ժողովրդի համար անվտանգ հայտարարելը, թե չէ, փոշմանել եմ, հիմա արտաքին քաղաքական վեկտոր եմ փոխում։
Սակայն բացի Նիկոլի քաղդեացիներից ոչ ոք չի լսել ոչ Միութենական պետություն մտնելու առաջարկի, ոչ էլ այն մերժելու մասին։ Չի բացառվում, որ բիժու-մոգերը գաղտնի գիտելիքների են տիրապետում։ Բայցեւ չի բացառվում, որ նրանք սուտ են խոսում. ոչ ոք ոչինչ էլ չի մերժել, իսկ այս օվսաննան լաց է առ Արեւմուտք. «Փրկեք Փրկիչին, թե չէ ռուսամետ ընդդիմությունը կգա ու դուք էլ շանս չեք ունենա»»։։