Բաժիններ՝

Ավտովթար Գարեգին Նժդեհի փողոցում. կան տուժածներ

Մայիսի 10-ին, ժամը 22:57-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Գարեգին Նժդեհի փողոցի թիվ 16 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. առկա է գազի արտահոսք՝ հրդեհի բռնկումով:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ, Հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը, Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը և Բժշկական ապահովման վարչության հերթապահ խումբը:

Պարզվել է, որ բախվել են «Mercedes-Benz S500» (վարորդ՝ Ա. Կ.), «Nissan Sunny» (վարորդ՝ Ռ. Ս.) և «Mitsubishi Lancer» (վարորդ՝ Վ. Գ.) մակնիշների ավտոմեքենաները, որոնք այնուհետև բախվել են կայանած «Toyota Camry» (վարորդ՝ Ա. Մ.) և «Ford Transit» (վարորդ՝ Ա. Մ.) մակնիշների ավտոմեքենաներին․ գազի արտահոսք չի եղել։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ «Mitsubishi Lancer» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և ուղևոր Լ. Գ.-ն (ծնված 1987 թ․) հոսպիտալացվել են «Շենգավիթ» ԲԿ, որտեղ ստանալով համապատասխան բուժօգնություն՝ դուրս են գրվել։

Փրկարարները սահմանազատել են տարածքը, կատարել ճանապարհի մաքրման աշխատանքներ և «Mercedes-Benz S500» մակնիշի ավտոմեքենայի շարժիչի հատվածում կատարել հովացման աշխատանքներ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս