«Երևանում բերման է ենթարկվել Փաշինյանի դեմ բողոքի ակցիա իրականացնող շուրջ 200 ցուցարար»,- ռուսական Ria Novosti կայքի գլխագրերում հայաստանյան իրադարձություններն են վերոնշյալ վերնագրով:
Մայիսի 2-6-ը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կմեկնի Ամերիկայի Միացյալ Նահանգներ՝ մասնակցելու Հայ-ամերիկյան ռազմավարական երկխոսության նիստին:
«Մասնակցելով խաղաղ ցույցերին՝ ուսանողությունը պայքարում է հանուն բոլորիս արժանապատիվ ապագայի, հանուն կայուն ու անվտանգ Հայաստանի՝ էական նորդրում անելով Հայաստանում ազգակենտրոն քաղաքացիական մշակույթի զարգացմանը։
ՌԴ Դաշնության ժողովի Դաշնային խորհրդի, ինչպես նաեւ Ռուսաստանի պաշտպանական հատվածի վեց կառույցների ներկայացուցիչներ Ուկրաինայի շուրջ իրադրության պատճառով մայիսի 2-ին ներառվել են Նոր Զելանդիայի պատժամիջոցների ցուցակի մեջ: Այդ մասին հաղորդել է նորզելանդական ռադիոն:
Այսօր «Իրազեկ քաղաքացիների միավորում» իրավապաշտպան հասարակական կազմակերպության հիմնադիր Դանիել Իոաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել, որում տասնյակ ոստիկաններ դաժան ծեծի են ենթարկում անհնազանդության ակցիայի մասնակիցներին։ Տեսանյութն այս պահին ֆեյսբուքն արգելափակել է, սակայն Դանիել Իոաննիսյանը գրել է, որ այս դեպքով հաղորդում են ներկայացնելու հանցագործության մասին։
Չհամարձակվե´ք մյուս անգամ բռնություն գործադրել մասնագիտական գործունեություն իրականացնող լրագրողների նկատմամբ կամ խոչընդոտել նրանց աշխատանքը՝ այն էլ նման արհամարհական պահվածքով:
Այսօր առավոտվանից մեկնարկած ընդդիմության բողոքի, անհնազանդության խաղաղ ակցիաների շրջանակներում իրավապահ մարմինների, ուժային կառույցների ներկայացուցիչներն անհամաչափ և բռնի ուժ կիրառելով՝ խոչընդոտել են իրադարձությունները լուսաբանող բազմաթիվ լրագրողների և օպերատորների գործունեությունը՝ կոպտորեն խախտելով նրանց իրավունքները։ Այդ գործողություններին մասնակցում են՝ ինչպես սովորական, այնպես էլ՝ հատուկ նշանակության ջոկատի ոստիկանական ծառայողներ: Ակցիայի որոշ վայրեր են խուժել անհասկանալի սև դիմակներով կասկածելի անձինք:
Պաշտոնատար անձանց անվտանգությունն ապահովող պետական պահպանության ծառայողների կողմից Բաղրամյան-Պռոշյանն խաչմերուկում լրագրողների նկատմամբ բռնությամբ զուգորդվող օրինական մասնագիտական գործունեության խոչընդոտման դեպքը հատում է քրեական օրենսգրքի մի շարք արգելքների սահմանը: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Դանիել Իոնիսյանը։
«Միայն Նիկոլի նման վախկոտի մտքով կարող էր անցնել, որ կկարողանա ճնշել ընդդիմադիր շարժումը». Արմեն Աշոտյան
#Հենցհիմա. ի՞նչ է կատարվում Կենտրոնի ոստիկանությունում. ՈՒՂԻՂ:
ՊՊԾ պետ Սարգիս Հովհաննիսյանը հարվածում է օպերատորին, խփում միկրոֆոնին, ոստիկանները քարշ են տալիս ցուցարարներին, դիմակավորված ոստիկանները բիրտ ուժ են կիրառում. այս դրվագները «թավշյա հեղափոխությամբ» իշխանության եկած և Հայաստանում «ժողովրդավարություն» հաստատած Փաշինյանի ու նրա թիմի իրավապահ համակարգի բնութագրիչներն են:
MediaHub-ի լրագրողը փորձել է Հովհաննիսյանից ճշտել՝ բավարարո՞ւմ է իրեն այս վիճակը, ՊՊԾ պետը նախ կոպիտ պատասխան է տվել լրագրողին, ապա ոտքով հարվածել MediaHub-ի աշխատակցին, միջադեպին ներկա քաղաքացիներից մեկը միջամտել է և ասել, որ լրագրողն իր գործն է անում, Սարգիս Հովհաննիսյանը հայհոյել է՝ «ասա՝ թող խելոք պահի, բերանը…»: Հովհաննիսյանից հետ չի մնացել նրան ուղեկցող երիտասարդը, որը ևս հրել է օպերատորին, քաշքշել: Իսկ հարցին, թե՝ ինչո՞ւ եք հարվածում, Սարգիս Հովհաննիսյանն արձագանքել է. «Իրավունք ունի, ասում ա՝ մի նկարի, խոսում եմ»:
«Իշխանամերձ ու սորոսական ոչ մի լրագրող այստեղ չկա. աշխատում են միայն ընդդիամադիր լրագրողները». Վալերիյ Օսիպյան։
ՀՀ-ի, Արցախի, հայոց պետականության հարցը լուծվելու է այս հրապարակում. ՈՒՂԻՂ։
Ոստիկանների գործողությունների արդյունքում լրագրողը կորցրել է գիտակցությունը:
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը կրկին հանդես է եկել իրականության հետ կապ չունեցող հաղորդագրությամբ, հայտարարելով, թե իբր մայիսի 1-ին ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները հրաձգային զինատեսակներից և նռնականետերից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։ Իրադրությունը հայ-ադրեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է և գտնվում է ՀՀ ԶՈՒ լիարժեք վերահսկողության ներքո։
Նիկոլ Փաշինյանը կրկին կեղծ տվյալներ է հրապարակում
Այսօր առավոտից մայրաքաղաքի երեք տասնյակ խաչմերուկներ փակվել էին քաղաքացիների կողմից:
Ամեն ինչ դեռ նոր է սկսվում․ դուրս եկեք փողոց․ Արթուր Վանեցյանը կոչով դիմում է ժողովրդին
Եթե անցյալ տարվա օգոստոսին ԱԺ-ում լրագրողներ քաքշած նույն ծառայության աշխատակիցները պատասխանատվության կանչվեին, ապա այսօրվա դեպքը, հավանաբար, տեղի չէր ունենա։
ԵՊՀ- ում 80 տոկոսով դասադուլ է. Իշխան Սաղաթելյան:
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն Լատինական Ամերիկայի 6 երկրներ ընդգրկող շրջագայության ավարտից հետո վերադարձել է Թուրքիա։ Վերադարձի ճանապարհին նա պատասխանել է լրագրողների հարցերին, գրում է ntv.com.tr կայքը։
Ոստիկանը հարվածում է քաղաքացու գլխին, քարշ տալով հեռացնում փողոցից:
Լարված է Վարդանանց-Գնունի հատվածում. «Ոստիկանը նիկոլ չի՛»՝ ցուցարարները՝ կարմիրբերետավորներին։
Տասնյակ ոստիկաններ դաժան ծեծի են ենթարկում անհնազանդության ակցիայի մասնակիցներին
Ոստիկանները բերման են ենթարկում Արսեն Բաբայանին եւ փողոցը փակած քաղաքացիներին:
Այսօր առավոտվանից ընդդիմության կողմից նախաձեռնած բողոքի ակցիաները ճնշելու համար ոստիկանությունն աննախադեպ ուժեր է մոբիլիզացրել:
Դուրս եկեք փողոց, եթե ցանկանում եք, որ ձեր գիտելիքները վաղը այս երկրում ինչ֊որ մեկի պետք գան։ Եթե ցանկանում եք ապրել, այլ ոչ թե գոյատևել ձեր հայրենիքում։ Սա վերջին Կռիվն է, որը ձախողելու դեպքում առաջին տուժողները հենց դուք եք լինելու՝ զրկվելով արժանապատիվ ապագա ունենալու շանսից։
Բաղրամյան փողոցից ոստիկանները փորձում են հեռացնել կայանված մեքենան։
Վարչական ձերբակալման հիմքդ ասա. Արսեն Բաբայանը ոստիկանից պահանջում է ցույց տալ այն օրենքը։