
Ռոզա Լինն ու Մալենան ներկայացրել են եվրատեսիլյան «Էյֆորիա» երգի քավր տարբերակը

«Մանկական Եվրատեսիլ-2021»-ի պատվիրակ Մալենան, որի շնորհիվ Հայաստանը հաղթեց մրցույթում, և «Եվրատեսիլ-2022»-ի հայաստանյան պատվիրակ Ռոզա Լինը քավր տարբերակով կատարել են շվեդ երգչուհի Լորինի «Էյֆորիա» (Euphoria) երգը, որը հաղթել է «Եվրատեսիլ-2012»-ին: Երգչուհիների կատարումը հրապարակվել է Armenia In Eurovision-ի «Ֆեյսբուքի» պաշտոնական էջում:
«Եվրատեսիլ-2022» երգի հեղինակավոր մրցույթն անցկացվելու է Թուրինում՝ «Պալա Օլիմպիկո» մարզահամերգային համալիրում: Մրցույթի առաջին կիսաեզրափակիչը տեղի կունենա մայիսի 10-ին, երկրորդ կիսաեզրափակիչը՝ մայիսի 12-ին, իսկ եզրափակիչը՝ մայիսի 14-ին: Հայաստանի ներկայացուցիչը «Snap» երգով ելույթ կունենա մրցույթի առաջին կիսաեզրափակիչում: