
Ոչ ոք չպետք է սեփականաշնորհի այս շարժումը, այլապես այն կձախողի. Գևորգ Պետրոսյան
«Կար մի ժամանակ, երբ ընդդիմությանը մեղադրում էին անգործության մեջ, էդ մեղադրանքը աստիճանաբար հասնում է նվազագույնի, համենայն դեպս ամեն ինչ պետք է արվի օրենքի շրջանակներում, որովհետև եթե ընդդիմությունը պետք ա խախտի օրենքը, նա բարոյական իրավունք չի ունենա իշխանությանը օրինազանցման մեջ մեղադրելու համար»,- 168.am-ի հետ զրույցում նշեց ԱԺ նախկին պատգամավոր Գևորգ Պետրոսյանը:
Նրա խոսքով, կոնկրետ ծրագիր պետք է ներկայացվի, որ ժողովուրդը չհիասթափվի պայքարից, որովհետև մարդիկ ինքնաբուխ պայքարի են դուրս եկել իսկապես համոզմունքով: Պետք է կարողանալ շատ կարճ ժամկետում ծրագիր ներկայացնել, որ մարդիկ իմանան՝ ինչի համար են գալիս:
«Ոչ ոք չպետք է սեփականաշնորհի այս շարժումը, այլապես այն կձախողի»,-նշեց Գևորգ Պետրոսյանը:
Մանրամասները՝ տեսանյութում