
Հնդկաստանը հրաժարվել է պատժամիջոցներ սահմանել ՌԴ-ի դեմ և որոշել է ռուբլով առևտուր անել նրա հետ. Asia Times

ԱՄՆ-ին զարմացրել է Հնդկաստանի որոշումը, որով նա հրաժարվում է Մոսկվայի դեմ պատժամիջոցներ սահմանել Ուկրաինայում ռազմական գործողության պատճառով եւ սկսում է ռուսական կողմի հետ առեւտուր անել ռուբլով: Այդ մասին գրում է Asia Times հրատարակությունը:
Ընդգծվում է, որ Վաշինգտոնի եւ Նյու Դելիի տարաձայնություններն իրադարձությունների գնահատման հարցում արտացոլում է Ռուսաստանի, Հնդկաստանի եւ Չինաստանի հետագա մերձեցման տարածաշրջանային միտումը:
«Հնդկաստանն ԱՄՆ-ին վիրավորել է՝ հրաժարվելով Ուկրաինայի ճգնաժամի պատճառով թողնել իր վաղեմի դաշնակից Ռուսաստանին: Ամերիկյան պատժամիջոցներին աջակցելու փոխարեն երկիրը մշակել է տեղական արժույթով տրանսֆերտային եւ ներդրումային մեխանիզմներ՝ Ռուսաստանի հետ ռուբլով եւ ռուփիով առեւտրի համար՝ հույս ունենալով Ռուսաստանի եկամուտների ավելցուկները ներդնել կորպորատիվ պարտատոմսերի հնդկական շուկայում»,-ասվում է հոդվածում:
Asia Times-ի տեսաբանն այն կարծիքին է որ Սպիտակ տունն ինքն է երկրներին դրդում այնպիսի համագործակցության, որը հանգեցնում է Աֆղանստանից «նվաստացուցիչ» հրաժարման եւ ուկրաինական ճգնաժամի լուծման անկարողության, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: