«2020 թվականից Նիկոլին ժողովուրդը ժամանակ էր տվել, որ ինչ-որ բաներ փոխի՝ չի փոխել, պարզ էր, չէ՞, որ նման բողոքի ակցիաներ կլինեին». Խոզնավարի նախկին ղեկավար

Սյունիքի մարզի Խոզնավար համայնքի նախկին  ղեկավար Վարո Գրիգորյանը ողջունում է Երևանում անցկացվող բողոքի ակցիաները։

«Այսքանից հետո ճիշտ են անում, էլի, որ բողոքի ակցիա են անում, ինչ անում են՝ ճիշտ են անում։ 2020 թվականից մինչև այսօր Նիկոլին ժողովուրդը ժամանակ էր տվել, որ ինչ-որ բաներ փոխի, բայց չի փոխել, պարզ էր, չէ՞, որ նման բողոքի ակցիաներ կլինեին»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Վարո Գրիգորյանը։

Նրա կարծիքով՝ ժողովրդին կհաջողվի այս անգամ պայքարն իր հանգրվանին հասցնել։

«Լավ է, շատ լավ է, լավ կազմակերպած է այս անգամ, պետք է, որ մինչև վերջ գնան։ Բոլորն էլ այսօր այդ բողոքի ակցիաներին հետևում են, ասում են՝ ճիշտ են անում։ Հուսամ, Սյունիքից էլ կմիանան ակցիային։ Հիմա մեր սպասելիքները Երևանից են, ինչ կարողացավ,  պետք է անի»,- հավելեց մեր զրուցակիցը։

Տեսանյութեր

Լրահոս