«Հայրենիք ենք կորցնում, պետք է ոտքի կանգնել». մայիսի 1-ին Վայոց ձորից և Գեղարքունիքից ավտոշարասյունը կշարժվի դեպի  Ազատության հրապարակ. Տիգրան Եղոյան

168.am-ի հետ զրույցում ֆերմեր Տիգրան Եղոյանը տեղեկացրեց, որ մայիսի 1-ին Վայոց ձորի և Գեղարքունիքի մարզերից ավտոշքերթով ակցիայի մասնակիցներ շարժվեն դեպի Երևան՝ միանալու  Ազատության հրապարակում բողոքի ակցիա իրականացնողներին։

«Ապրիլի 17-ից սկսած ես և Վայոց ձորի իմ ընկերները միացել ենք Ազատության հրապարակում բողոքի ակցիա իրականացնողներին։ Այս պահին Գեղարքունիքի մարզում եմ, Մարտունի քաղաքում պատրաստվում ենք մայիսի 1-ին, այնպես ենք պլանավորում, որ ավտոշարասյունով Վայոց ձորից և Գեղարքունիքի մարզից գանք Ազատության հրապարակ։ Մենք քայլերթով չենք գալու, այլ ավտոշարասյունով, ճանապարհի երկու կողմերով։ Մենք գիտենք, որ մեր ցանկացած պայքար խոչընդոտվելու է իշխանության կողմից, բայց պայքարող տեսակին դա չպետք է ընկճի, քանի որ նա նախապես բոլոր հաշվարկները պետք է անի։ Այսօր դրված է հայրենիք ունենալ-չունենալու խնդիրը, հայրենիք ենք կորցնում, պետք է ոտքի կանգնել։ Մենք խաղաղ անհնազանդության ակցիա ենք անելու, ոստիկանությունն իրավունք չունի մեզ խանգարելու, թեպետ նրանցից ամեն ինչ սպասելի է»,- նշեց Տիգրան Եղոյանը։

Նրա խոսքով՝ բողոքի ակցիաները նոր թափ են առնում, քանի որ մեկ բան էր՝ մեկ շաբաթ առաջ, մեկ այլ բան է՝ այսօր։

«Իհարկե, ես համաձայն չեմ «Զարթնիր լաո», կարգախոսի հետ, քանի որ այդ լաոն վաղուց արթուն էր։ Այսօր Վայոց ձորում, Գեղարքունիքում մարդիկ հուսահատ են, տեսնում են այս թրքաբարո իշխանության գործողությունները, նրանք հիասաթափված են և ժամ առաջ ուզում են նրանցից ազատվել։ Մարդիկ ամեն օր լսում են իշխանության հայտարարությունները, ուզում են այդ «ուսապարկերից» ազատվեն։ Անընդհատ տարածքներ կորցնելով, թուրքին բարեկամ դարձնելով՝ պետք է, չէ՞, որ արթնանար ազգը։ Ազգն ի վերջո գիտակցում է, որ ամենալավ թուրքը  սատկած թուրքն է, մենք թուրքի հետ կողք կողքի չենք կարող ապրել։ Փաշինյան կոչվածը Արցախը հանձնեց, հիմա անցել է Սյունիքին, այդ մարդուց ամեն ինչ սպասելի է»,- ընդգծեց Տիգրան Եղոյանը։

Տեսանյութեր

Լրահոս