
Ղրղզստանի նախագահը պաշտոնական այցով գտնվում է Ադրբեջանում

Ղրղզստանի Հանրապետության նախագահ Սադիր Ժապարովը ապրիլի 20-ին պաշտոնական այց է կատարել Ադրբեջան:
Այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները:
Դիմավորման պաշտոնական արարողությունից հետո տեղի է ունեցել Ադրբեջանի նախագահի Իլհամ Ալիևի և Սադիր Ժապարովի հանդիպումը:
Ընդլայնված կազմով հանդիպումից հետո տեղի է ունեցել երկկողմ փաստաթղթերի ստորագրման արարողությունը՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովի մասնակցությամբ։
Ստորագրված մի շարք փաստաթղթերի մեջ ագլխավորը եղել է Ռազմավարական գործընկերության մասին հռչակագիրը: