Բաժիններ՝

Քննչական կոմիտեն պարզում է Էջմիածնում երկու մարդու մահվան պատճառ դարձած հրդեհի բռնկման հանգամանքները

ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ Էջմիածին քաղաքում գտնվող վագոն- տնակում հրդեհի բռնկման հանգամանքները պարզելու ուղղությամբ: Այս մասին հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Էջմիածին քաղաքի Չարենց թաղամասում գտնվող տնակի այրվելու վերաբերյալ ահազանգը ստացվել է 2022 թվականի ապրիլի 16-ին Էջմիածնի հրշեջ փրկարարական ծառայությունից:

Դեպքի վայրի զննությամբ պարզվել է, որ նույն օրը՝ ժամը 20:00-ի սահմաններում, նշված տնակում հրդեհ է բռնկվել, ինչի հետևանքով ստացված այրվածքներից տնակի՝ 1933 և 1959 թվականներին ծնված բնակիչները մահացել են:

Նշանակվել են դիակների դատաբժշկական փորձաքննություններ:

Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ հրդեհի բռնկման պատճառը, հանգամանքները պարզելու ուղղությամբ:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս