Վահագն Վիշապաքաղի և Տորք Անգեղի արձանները կտեղափոխե՞ն
«Մեր ավագանիներից Արման Անտոնյանը նախագիծ է ներկայացրել, որպեսզի իրականացվի Վահագն Վիշապաքաղի արձանի տեղափոխությունը: Կարծեմ՝ նաև Տորք Անգեղի արձանի տեղափոխության հետ կապված առաջարկ կա»,- Երևանի քաղաքապետարանում գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ասաց քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը:
«Կարծում եմ՝ այդ արձանները կարող են ավելի տեսանելի վայրում դրված լինել, քան այս պահին տեղադրված են: Խնդրում եմ աշխատել «Երքաղլույսի» և մեր ՄԱԿ-ի գործընկերների հետ՝ որպեսզի հասկանանք, թե Օպերայի շենքի լուսավորությունն ինչպե՞ս ենք իրականացնելու: Շենքը բավականին մութ է, գեղեցիկ շենք է և ճիշտ լուսավորություն է պետք իրականացնել»,- հավելեց քաղաքապետը:
Հաջորդ հարցը վերաբերում էր Հանրապետության Հրապարակում աշխատող շատրվանների սարքավորումների և պոմպերի վերանորոգման, արդիականացման ուղղությամբ իրականացվող աշխատանքներին:
«Արդեն եղանակները լավացել են, շատրվանները՝ միացրել, աշխատում ենք, ու Հանրապետության Հրապարակի շատրվաններն ամեն վայրկյան կարող են չաշխատել: