
Թուրքիայում զբոսաշրջիկներով լի ավտոբուսը ենթարկվել է ճանապարհատրանսպորտային պատահարի

Անթալիայում ավտոբուսը ենթարկվել է ճանապարհատրասպորտային պատահարի, նա մի խումբ զբոսաշրջիկների էր տեղափոխում Մեծ Բրիտանիայից. տուժածների թվում ռուսաստանցի զբոսաշրջիկներ չկան: Այդ մասին ՌԻԱ Նովոստիին հաղորդել է Անթալիայում ՌԴ-ի գլխավոր հյուպատոսության կցորդ Դմիտրի Կոշկինը:
Մի շարք թուրքական ԶԼՄ-ներ ապրիլի 18-ին հաղորդել են Անթալիայում զբոսաշրջիկներով լի ավտոբուսի ՃՏՊ-ի ենթարկվելու մասին, նրանց տվյալներով՝ տուժել է առնվազն 10 մարդ:
«Տեղական իշխանությունների տվյալներով՝ ավտոբուսը մի խումբ զբոսաշրջիկների էր տեղափոխում Մեծ Բրիտանիայից: Տուժածների շրջանում ռուսաստանցի զբոսաշրջիկներ չկան»,-հաղորդել է գործակալության զրուցակիցը: