
Հայաստանում մեկ օրում հաստատվել է Covid-19-ի 8 դեպք. մահացել է 1 մարդ

Հայաստանում ապրիլի 18-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 422 հազար 770 դեպք, որից 410 հազար 458-ը`առողջացման, 8622-ը` մահվան ելքով:
Կորոնավիրուսային հիվանդությունից այս պահին փաստացի բուժում է ստանում 2008 բուժառու:
Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը:
Մեկ օրում կատարվել է 1679 թեստավորում, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 8 նոր դեպք, առողջացել է 10 քաղաքացի, արձանագրվել է մահվան 1 դեպք:
Թեստավորումների ընդհանուր թիվը հասել է 3 միլիոն 17 հազար 543-ի: