«Հանուն էս տղաների՝ պիտի համախմբվենք որպեսզի Արցախը չտանք թուրքին ու Հայաստանը չսարքեն թուրքի համար «պրախադնոյ դվոր»»․ Նաիրա Զոհրաբյան

Նաիրա զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Պատերազմից մի քանի ամիս առաջ էր՝ Ստեփանակերտի զորամասերից մեկում։
Ճաշարանում հացի հերթ էինք կանգնել զինվորների հետ։

Հիմա վախենում եմ մտածել, թե այս տղաներից քանիսը էլ չկան։ Հանուն էս տղաների՝ պիտի համախմբվենք բոլոր հականիկոլներս՝ անկախ նրանից, թե ով ում երբ ինչ է ասել ու ով ում էնքան էլ չի սիրում։

Հանուն բոլոր էն տղաների, որ զոհվեցին, որպեսզի Արցախը չտանք թուրքին ու որպեսզի Հայաստանը չսարքեն թուրքի համար «պրախադնոյ դվոր»։

Սա մեր վերջին կռիվը պիտի լինի։

Այլընտրանք չունենք։ Ժամանակ չունենք։

Արցախը հանձնելու ժամացույցը երկու օր առաջ Նիկոլը խորհրդարանում միացրեց։

Տեսանյութեր

Լրահոս