
Արցախի նախագահն այցելել է «ԼիլՄեդ» նորաբաց մասնավոր բժշկական կենտրոն

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն ապրիլի 15-ին այցելել է Ստեփանակերտում գործող «ԼիլՄեդ» նորաբաց մասնավոր բժշկական կենտրոն, որը մատուցում է ամբուլատոր պոլիկլինիկական ամբողջական ծառայություն:
Երկրի ղեկավարը ծանոթացել է կենտրոնի պայմաններին ու ենթակառուցվածքներին, կարևորել ժամանակակից բժշկական նոր կենտրոնների հիմնադրումն Արցախում:
Նախագահ Հարությունյանն ընդգծել է, որ որակյալ առողջապահական համակարգ ունենալու համար առանցքային է մասնավոր ու պետական ոլորտների արդյունավետ համագործակցությունը:
Նշվում է, որ այցի ընթացքում Հանրապետության նախագահին ուղեկցում էին պետական նախարար Արտակ Բեգլարյանը, առողջապահության նախարար Միքայել Հայրիյանը: