
Ռուբեն Ռուբինյանն ու ԵԱՀԿ ՄԽ ֆրանսիայի համանախագահը մտքեր են փոխանակել հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ

Հայաստանի Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանն ապրիլի 14-ին հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի Ֆրանսիայի համանախագահ Բրիս Ռոքֆոյի հետ։
«Բարձր եմ գնահատում Ֆրանսիայի՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրի մշտական աջակցությունը Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի խաղաղ կարգավորմանը»,- ասել է Հայաստանի Ազգային ժողովի նախագահը։ Կողմերը քննարկել են 44-օրյա պատերազմից հետո տարածաշրջանում ստեղծված իրավիճակը:
Հանդիպման ընթացքում զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացի վերաբերյալ: