Հաստատվել են Օլիմպիական խաղերում մարմնամարզության ուղեգրերի ստացման եղանակները
Մարմնամարզության միջազգային ֆեդերացիան հրապարակել է «Փարիզ -2024» օլիմպիական ամառային խաղերի որակավորման համակարգը: Այն հաստատել է միջազգային օլիմպիական կոմիտեի գործկոմը:
Այս մասին հայտնում է ՀԱՕԿ_ը: Ընդհանուր առմամբ խաղերին կմասնակցեն 318 մարզիկ 192/96-ական տղամարդ և կին սպորտային մարմնամարզությունում, 94 գեղարվեստական մարմնարզությունում և 32՝ բատուտում:
Նախորդ՝ Տոկիոյի Խաղերի համեմատ սպորտային մարմնամարզությունում տեղի են ունեցել մի շարք պարզեցումներ: Հիմնական փոփոխությունը վերաբերում է մարզիկների քանակին ՝ հավաքականում:
Թիմային պայքարի ուղեգիր կստանա հինգ մարմնամարզիկ, ովքեր կարող են մասնակցել թիմային և անհատական պայքարին:
Թիմային ուղեգրի չարժանացած երկրները Փարիզ կգործուղեն անհատական վարկանիշով երեք մարզիկի:
Օլիմպիական առաջին վարկանիշային մրցաշարը տեղի կունենա առաջիկա հոկտեմբերին ՝ Մեծ Բրիտանիայի Լիվերպուլում: Այնտեղ կխաղարկվեն թիմային ուղեգրերը:
2023թ. Բելգիայի Անտվերպենում նախատեսված աշխարհի առաջնությունում կվիճարկվեն թիմային և անհատական արտոնագրեր:
Վարկանիշային են նաև 2024թ. աշխարհի գավաթի խաղարկության փուլերը:
Սպորտային մարմնամարզիկներին խաղերում հանդես գալու վերջին հնարավորությունը կտրվի 2024թ. մայրցամաքային առաջնություններում:
Տոկիոյի Օլիմպիական խաղերում մեր երկրի ներկայացուցիչ Արթուր Դավթյանը բրոնզե մեդալակիր դարձավ հենացատկում:
Գեղարվեստական մարմնամարզուհիների համար որակավորման առաջին հնարավորությունը կտրվի Բուլղարիայի Սոֆիայում այս տարվա սեպտեմբերին կայանալիք աշխարհի առաջնությունում:
Բատուտում օլիմպիական ուղեգրերի համար մրցավեճը կսկսվի 2023թ. նոյեմբերին Մեծ Բրիտանիայի Բիրմինգհեմ քաղաքում կայանալիք աշխարհի առաջնությունով: