Զախարովան հայտնել է առցանց ձևաչափով ռուս-ուկրաինական բանակցությունները շարունակելու մասին

Ռուսաստանն ու Ուկրաինան շարունակում են բանակցությունները առցանց ձևաչափով: Այս մասին ճեպազրույցում հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

«Շարունակվում են ռուս-ուկրաինական բանակցություններն Ուկրաինայում իրադրության կարգավորման շուրջ պայմանագրի վերաբերյալ: Դրանք ընթանում են առցանց ձևաչափով»,- հայտարարել է նա:

Զախարովան կարծիք է հայտնել, որ ուկրաինական պատվիրակությունը «ջանքեր է գործադրում ոչ թե պայմանավորվածություններ ձեռք բերելու, այլ բանակցությունները ձգձգելու համար»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930