Իրենց աթոռներից շպրտվելու են կա՛մ փողոցային պայքարով, կա՛մ երկրորդ կապիտուլյացիայից հետո, երբ այլևս չի լինի պետականություն. Գառնիկ Դավթյան

«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրն ադրբեջանագետ Գառնիկ Դավթյանն է:

Բանախոսը նշել է.

  • Պարտված իշխանությունը զիջումների մասնագիտություն է ձեռք բերել:
  • Այս իշխանություններն իրենց գործողություններով ընդգծել են, որ հրաժարվում են Արցախից և բոլոր կորուստները թողել են անցյալում:
  • Նիկոլ Փաշինյանը դեռ անցյալ տարի՝ խորհրդարանական ընտրություններից առաջ էր խոստացել հստակ զիջումներ:
  • Էս իշխանությունները ոչ ընտրություններով, ոչ սեփական կամքով, ոչ էլ պատերազմի արհավիրքի ընկալմամբ չեն գնալու. իրենց աթոռներից շպրտվելու են կամ փողոցային պայքարով, կամ, երբ ստորագրվի երկրորդ կապիտուլյացիան, երբ այլևս չլինի պետականություն:
  • Դրոշների պղծությամբ տրվել է հակահայկական, հակաարցախյան կործանարար քարոզչության մեկնարկը, և դրա ազդակն առաջինն Ադրբեջանից էր, երբ 2021թ. սեպտեմբերին ադրբեջանական զինված ու դիմակավորված ծառայողները կանգնեցրել էին Արցախի ֆուտբոլի 15-16 տարեկան երեխաների հավաքականի խաղացողներին տեղափոխող քաղաքացիական ավտոբուսը, որոնք երթևեկում էին Որոտանի ճանապարհով: Կանգնեցրել էին և ավտոբուսի վրայի դրոշը պղծել՝ դանակով քերել:
  • Էս մարդիկ անհայրենիք են, չունեն որևէ արժեք, էս մարդկանց հիմնական նպատակը հայկական ազգային արժեքները վերջնականապես խարխլելն ու ռուսականությունը դուրս մղելն է:
  • Եթե ունենանք կորսված Արցախ, կարելի է համարել ռուսականությունը Հարավային Կովկասից դուրս մղված:
  • Արցախի կորստից հետո կկործանվի հայկական պետականությունը:
  • Ադրբեջանի 30 տարվա հակահայկական քարոզչությունն այսօր իրականացվում է այս իշխանությունների ձեռամբ:
  • Այս իշխանությունների կողմից իբր արցախյան առաջին պատերազմից հետո հայտնաբերված ադրբեջանցիների մասունքների փոխանցումը Բաքվին լուրջ վտանգ է Հայաստանի հետագա իշխանությունների համար:
  • Ադրբեջանն այս ոսկորների միջոցով միջազգային հանրությանն ուզում է ներկայացնել 90-ականներին տեղի ունեցածը որպես ցեղասպանություն՝ դրանով փորձ կատարելով արդարացնել 44-օրյա պատերազմի ընթացքում իրենց գործողությունները:
  • Այսօրվա իշխանություններն ուղղորդված քարոզչություն են իրականացնում. Փաշինյանը լավ գիտի հայ ժողովրդի խնդիրներն ու թույլ կողմերն ու բացերը, օգտվելով դրանից՝ կարողանում է մարդկանց բերել իր դաշտ:
  • Էս մարդիկ վախենում են իշխանափոխությունից, Նիկոլ Փաշինյանին սատարող քաղաքական ուժերն ու անհատները վախենում են զրկվել աշխատավարձից, վախենում են իշխանություն կորցնելուց, վախենում են ղարաբաղյան երկրորդ շարժումից…
  • Գործող իշխանությունները նպատակ չունեն Արցախը հայկական պահել, իրենց նպատակն է՝ խարխլել ու վերջնականապես վերացնել Արցախում ձևավորված մթնոլորտը:
  • Հայաստանին տանում են երկրորդ կապիտուլյացիայի ստորագրման:
  • «Իզմ»-եր չունեցող կուսակցությունները կործանում են պետությունները:
  • Դաշտում հայտնվել են տարատեսակ, անհասկանալի մարդիկ, որոնք իբրև փորձագետ ներկայանալով՝ մարդկանց մոտ այլ պատկերացումներ ու կարծիք են ձևավորում:
  • Բրյուսելյան հանդիպումով մեկնարկ է տրվել Հայաստանում հակառուսականության և Հարավային Կովկասի համար պայքար սկսելու:
  • ԼՂ հակամարտությունը կարող է լուծվել միայն բալանսավորված ուժերի դեպքում, և դա հստակ երևաց 2016-ի քառօրյա պատերազմից հետո:
  • Հայելային հետքաշման պայմանավորվածությունն Ադրբեջանը միտումնավոր է խախտել՝ սադրելով, որ լինի ուժի կիրառում խաղաղապահների կողմից:
  • Չեմ հավատում, որ Ադրբեջանը դուրս գա գրաված տարածքներից, ավելի քան համոզված եմ՝ եղել է ներքին պայմանավորվածություն՝ տարածքն Ադրբեջանին հանձնելու:
  • Սխալ է միայն ռուսական կողմին մեղադրելը, հայկական կողմն էլ ունի բացթողումներ, սա Արցախում էլ են ընդգծում, և ռուսական կողմն էլ է ընկալում:

Տեսանյութեր

Լրահոս