Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ և Հայ Եկեղեցու Համաշխարհային Երիտասարդական Միավորման առաջնորդ Բարձրաշնորհ Տեր Հովնան Արքեպիսկոպոս Տերտերյանի առաջնորդությամբ սույն թվականի ապրիլի 1–3-ը տեղի ունեցավ ՀԵՀԵՄ Մերձավոր Արևելքի և Աֆրիկայի տարածաշրջանային ֆորումը: ՀԵՀԵՄ Կենտրոնական գրասենյակի կազմակերպած ֆորումին հրավիրված էին մասնակցելու Եգիպտոսի Հայոց թեմի, Իրաքի Հայոց թեմի, Կոստանդնուպոլսի և Երուսաղեմի Հայոց Պատրիարքարանների ակտիվիստ երիտասարդները: Ֆորումը հյուրընկալեց Եգիպտոսի Հայոց թեմը՝ օրհնությամբ թեմակալ առաջնորդ Գերաշնորհ Տեր Աշոտ եպիսկոպոս Մնացականյանի։
Կալավանցի Ռոբերտ Ղուկասյանի՝ Սյունիքի մարզպետ նշանակվելուց հետո վեր են հանվել որոշ խախտումներ։ Պարզվել է, որ նախկին մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի ու փոխմարզպետ Կարո Ավանեսյանի համար մարզպետարանում հավաքարարի հաստիքի տակ խոհարար է աշխատել, օրը մի քանի անգամ տարատեսակ կերակուրներ են պատրաստել, եւ աշխատողներն «ըմբոշխնել» են բույրերը։ Ղուկասյանը վերացրել է այդ ավանդույթը։
Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելն իր միջնորդությամբ նախօրեին կայացած երկրորդ ուղիղ Փաշինյան-Ալիև հանդիպումն իր թվիթերյան միկրոբլոգի էջում արդյունավետ է որակել: Նա նշել է, որ ունեցել են արդյունավետ երեկո կոնկրետ ու շոշափելի արդյունքներով: «Ապագա խաղաղության պայմանագրի նախապատրաստման վրա աշխատելու պարտավորություն, որը կլուծի բոլոր անհրաժեշտ խնդիրները»,-գրել է Շառլ Միշելը ավելի քան 4 ժամ տևած եռակողմ հանդիպման վերաբերյալ:
Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության կազմում հայտնվելու համար իշխող կուսակցության ու ԱԺ համանուն խմբակցության ներսում թեժ քննարկումներն ու քչփչոցները շարունակվում են։ «Ժողովուրդ» օրաթերթն օրեր առաջ էր գրել, որ բաղձալի վարչության 15-յակում (վարչության կազմը 21-ից 15 է դառնալու) համար «պայքար են մղում» բոլորը՝ հին ու նոր ՔՊ-ականները։
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։
Ալիևի վրայից հետևողականորեն մաքրում են արյան հետքերը, և այս հարցում Նիկոլին օգտագործում որպես քիսա։
Մեթամֆետամին էր հայտնաբերվել նաև նույն օրը Մաշտոցի և Սայաթ-Նովայի պողոտաներից բերման ենթարկված 25 և 31 տարեկան երկու կանանց մոտ։
Վերջին երկու շաբաթվա ընթացքում Թուրքիայից ավելի քան 200 անուն դեղամիջոց է հասել Վրաստան, ընդհանուր առմամբ՝ ավելի քան 600 հազար տուփ: Այդ մասին հայտարարել է առողջապահության նախարար Զուրաբ Ազարաշվիլին:
Մոլորակի բնակիչների մեծ մասը վանիլի բույրը գերադասում է մնացած բոլոր բույրերից: Այս եզրակացությանն են հանգել բրիտանացի եւ շվեդ գիտնականները միջազգային հետազոտության հիման վրա՝ աշխարհում ամենասիրված բույրը որոշելու նպատակով: Ապրիլի 6-ին այդ մասին հաղորդում է The Daily Telegraph թերթը։
Ապրիլի 3-ի լուսադեմին Աշտարակի բաժնի համայնքային ոստիկանների ու ՊՊԾ դասակի ոստիկանների աչալուրջ ծառայության արդյունքում գողության դեպք բացահայտվեց:
Շվեդիայում գործունեություն ծավալող բելգիացի արվեստագետ Թիերի Մորթիերը նախաձեռնել է Շվեդիայում օտարալեզու մանկական գրքերի ամենամեծ հավաքածուի ստեղծման գործընթաց: Ինչպես հայտնում են ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից, նորաստեղծ գրադարանում իր մասնաբաժինն ունի նաև հայ գրականությունը:
Մարտի 25-ին ոստիկանության Կենտրոնական բաժնից «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժին խարդախության վերաբերյալ նյութեր էին ստացվել։
Լոլիկն աղալ մսաղացով: Դդմիկները մաքրել, նույնպես աղալ: Հաջորդն աղալ քաղցր պղպեղը, դրանից հետո՝ գազարը: Սխտորը ճզմել:
Պետք է շարունակենք հետևողական լինել, որպեսզի ԵՄ-ն ճնշում գործադրի Ադրբեջանի վրա՝ վերջ տալու Արցախի հայաթափման սանձարձակ կեցվածքին:
Իրենց գաջեթի ինքնավարության սիրահարների համար MediaTek-ը խորհուրդ է տալիս Dimensity 8100-ը՝ հիմնված 5 նմ պրոցեսի տեխնոլոգիայի վրա: Նման ավելի կայուն հարթակով պրոցեսորը կորցնում է որոշակի կատարում: Չիպը հիմնված է 8+8 ARM big.LITTLE-ի վրա և առաջարկում է արդյունավետության և հզորության գերազանց հարաբերակցություն:
Ռեալիթի շոուի ժամանակ դերասանը հաղորդավար Ջեք Օսբորնի հետ պարաններից կախված հատել է Վիկտորիայի ջրվեժը, և նրանք առաջինն էին, ովքեր կատարել են այդ հնարքը:
«Կասպերսկի» ընկերությունը 2021-ին հայտնաբերել է 469 եզակի ֆիշ-կիտ, ինչը թույլ է տվել արգելափակել մոտ 1,2 մլն ֆիշինգային կայքէջ։ Ընդհանուր առմամբ, եզակի դոմենների քանակը, որոնցում հայտնաբերվել է ֆիշ-կիտերի օգնությամբ տեղադրված բովանդակություն, միայն հոկտեմբերին գերազանցել է 25 հազարը:
Նախօրեին Ազատության հրապարակում կայացած հանրահավաքը լուրջ քաղաքական իրողությունների արձանագրում էր։ Այդ իրողությունները ոչ այնքան հանրահավաքի հարթակում էին, որքան հենց հրապարակում՝ մասնակիցների շարքերում, նրանց քանակական ու որակական ներկայության հարթությունում։