
38-ամյա մի կինը, չարաշահելով համաքաղաքացու վստահությունը, խաբեությամբ նրանից վերցրել էր 8000 դոլար
Մարտի 25-ին ոստիկանության Կենտրոնական բաժնից «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժին խարդախության վերաբերյալ նյութեր էին ստացվել։
Նյութերի նախապատրաստման շրջանակներում ձեռնարկված միջոցառումներով պարզվեց, որ երևանցի 38-ամյա մի կին, չարաշահելով համաքաղաքացու վստահությունը, խաբեությամբ նրանից վերցրել էր ութ հազար դոլար:
Բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների, ապա նաև բացատրական աշխատանքի արդյունքում խարդախության մեջ կասկածվող կինը ներկայացել է գծային բաժին և խոստովանել արարքը:
Հանգամանքները քննությամբ պարզվում են: