Նշվել է մոլորակի բնակիչների համար ամենահաճելի բույրը
Մոլորակի բնակիչների մեծ մասը վանիլի բույրը գերադասում է մնացած բոլոր բույրերից: Այս եզրակացությանն են հանգել բրիտանացի եւ շվեդ գիտնականները միջազգային հետազոտության հիման վրա՝ աշխարհում ամենասիրված բույրը որոշելու նպատակով: Ապրիլի 6-ին այդ մասին հաղորդում է The Daily Telegraph թերթը։
Օքսֆորդի համալսարանի եւ Կարոլինյան ինստիտուտի ներկայացուցիչները 10 բույրեր են ներկայացրել տարբեր երկրների եւ ինը տարբեր մշակույթների 235 ներկայացուցիչերի:
Հարցման մասնակիցների թվում, հրատարկության տվյալներով՝ եղել են Հյուսիսային եւ Կենտրոնական Ամերիկայի, Հարավ – արեւելյան Ասիայի քաղաքների բնակիչներ, ֆերմերներ, որսորդներ եւ ձկնորսներ մոլորակի այդ մասերի առանձին շրջաններից:
«Մենք ցանկանում էինք պարզել, թե տարբեր մշակույթների բոլոր ներկայացուցիչները բույրերի միատեսակ ընկալում ունեն արդյոք թե կան ինչ-որ տարբերություններ,- ճշտել է հետազոտության հեղինակներից մեկը՝ Արթին Արշամյանը: Ավանդաբար դա համարվել է մշակութային առանձնահատկություն, բայց պարզվեց, որ դա այդպես չէ, ասել է գիտնականը:
«Քանի որ մարդկանց այդ խմբերն ապրում են այնպիսի տարբեր բնական պայմաններում, ինչպիսիք են արեւադայձային անտառը, ծովեզերքը, լեռնային եւ քաղաքային շրջանները, ապա մեք գրանցեցինք բազմաթիվ ամենատարբեր բուրմունքայն զգացումներ»,- նշել է Արշամյանը:
10 հոտեր ընտրվել էին դիտավորյալ՝ ներկայացնելու համար հոտերի բազմազանությունը, այդ թվում որոնք հիշեցնում էին նեխած ձկան, քրտնած ոտքերի, սնկերի, նարդոսի հոտերը:
Հետազոտության մասնակիցներին, որի արդյունքները հրապարակվել են Current Biology հանդեսում, պարզապես խնդրել են հոտ քաշել յուրաքանչյուր քիմիական նյութից եւ գնահատել, թե որքան է այն նրանց դուր եկել ինը մյուս հոտերի համեմատւթյամբ:
Վանիլի բույրը դարձել է ամենագերադասելի հոտը, դրան հաջորդում են դեղձի եւ նարդոսի բույրերը:
Տարբեր մշակույթների ներկայացուցիչները, գիտնականի խոսքով՝ «տարբեր հոտերը գնահատում են միատեսակ»՝ անկախ բնակության վայրից կամ կենսակերպից:
Նա նաեւ կարծում է, որ որոշակի հոտեր կարող են պատմականորեն կապված լինել գոյատեւման շանսերի մեծացման հետ: «Այժմ մենք գիտենք, որ գոյություն ունի բույրերի ունիվերսալ ընկալում՝ պայմանավորված մոլեկուլային կառուցվածքով, եւ դա բացատրում է, թե ինչու է մեզ դուր գալիս կամ դուր չի գաիս որոշակի հոտը»,- հավելել է Արշամյանը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: