Հուլուսի Աքարը տելեկոնֆերանս է կազմակերպել 6 երկրների պաշտպանության նախարարների հետ

Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը տեսակոնֆերանսի միջոցով հանդիպում է ունեցել Բուլղարիայի, Վրաստանի, Լեհաստանի, Ռումինիայի և Ուկրաինայի պաշտպանության նախարարների հետ։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Հուլուսի Աքարը վեցակողմ տեսակոնֆերանս է անցկացրել Բուլղարիայի պաշտպանության նախարար Դրագոմիր Զակովի, Լեհաստանի պաշտպանության նախարար Մարիուշ Բլաշչակի, Ռումինիայի պաշտպանության նախարար Վասիլե Դինչուի, Ուկրաինայի պաշտպանության նախարար Ալեքսի Ռեզնիկովի և Վրաստանի պաշտպանության նախարար Ջուանշեր Բուրչուլաձեի հետ։

Աքարը Թուրքիայի նախաձեռնությամբ և համակարգմամբ կայացած հանդիպումից հետո իր հայտարարության մեջ նշել է, որ հանդիպումը շատ արդյունավետ էր։

Պաշտպանության նախարարները մտքեր են փոխանակել տարածաշրջանային անվտանգության հարցերի շուրջ, ընդգծվել է Ուկրաինայում հրադադարի հասնելու կարևորությունը, խնդրի դիվանագիտական լուծման համար գործադրվող ջանքներն ու խաղաղ բնակչության անվտանգ տարհանման հրատապությունը։

 

Տեսանյութեր

Լրահոս