Բաժիններ՝

Մինչև 2023թ. Թուրքիայի տնտեսական վիճակն ավելի է վատանալու․ հարցում

Թուրքական «Aksoy» հետազոտական ընկերությունը սոցհարցում է անցկացրել տարբեր ոլորտներում Թուրքիայի խնդիրների, ինչպես նաև քաղաքական մի շարք հարցերի վերաբերյալ: Հարցմանը մասնակցել է 1067 քաղաքացի։ Նրանց 75.6%-ը համարում է, որ Թուրքիայի ամենագլխավոր խնդիրը տնտեսական վատ վիճակն է, իսկ 10.4 տոկոսը կարծում է, որ գլխավոր խնդիրը արդարության բացակայությունն է: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Այն հարցին, թե արդյոք Թուրքիայում տիրող թանկացումները ժամանակավոր են, 71.4%-ը կարծում է, որ դրանք մնայուն են, իսկ 26% ՝ ժամանակավոր:

Հարցվածների 65.5%-ի կարծիքով մինչև 2023թ.-ի խորհրդարանական և նախագահական ընտրությունները Թուրքիայում տնտեսության վիճակը շարունակելու է վատանալ: Հարցվածների 55%-ը սխալ է համարում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ձեռնարկած քայլերը, իսկ 27%-ը՝ ճիշտ:

«Եթե այսօր կայանային խորհրդարանական ընտրություններ, ո՞ր կուսակցությանը ձայն կտայիք» հարցին քաղաքացիների 30%-ն ասել է, որ իր ձայնը կտա իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությանը (AKP-ԱԶԿ), 28%-ը՝ Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր ուժ համարվող «Ժողովրդահանրապետական կուսակցությանը» (CHP-ԺՀԿ), 13.3%-ը` ազգայնական ընդդիմադիր «İYİ» (Լավ) կուսակցությանը, 10.2%-ը՝ ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությանը» (ԺԴԿ-HDP), իսկ 8.4%-ն էլ՝ «Ազգայնական շարժում կուսակցությանը» (ԱՇԿ-MHP):

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս