Սնունդ ընդունելու ժամանակ տաբուների թոփ-18-ը՝ ամբողջ աշխարհից
1. Չինաստանում Ձեր փայտիկները մի ուղղեք մարդկանց կողմ:
2. Կորեայում չսկսեք սնունդ ընդունել, քանի դեռ ամենատարեց մարդը չի սկսել:
3. Չիլիում ոչինչ չուտեք ձեռքերով, երբեք, նույնիսկ պիցցա:
4. Իտալիայում երբեք չխնդրեք լրացուցիչ պանիր. դրանով Դուք կարող եք վիրավորել շեֆ-խոհարարին:
5. Տանզանիայում համոզվեք, որ ընթրիքի եկել եք 20 րոպե ուշ: Եթե Դուք շուտ հայտնվեք ընթրիքին, ապա դրանով կվիրավորեք տանտիրոջը:
6. Ճապոնիայում չարժե կերակուրը փոխանցել փայտիկներով, քանի որ փայտիկներն օգտագործվում են դիահերձման ժամանակ՝ ոսկորները փոխանցելու համար:
7. Մեծ Բրիտանիայում ապուրով ափսեն պետք է Ձեզնից հեռու դնեք և գդալը շարժեք Ձեզնից դեպի առաջ:
8. Չինաստանում արիշտա (лапша) ուտելիս երբեք դրանք չկիսեք: Արիշտայի երկարությունը խորհրդանշում է երկար կյանքը, իսկ կտրածը՝ կյանքի կրճատումը:
9. Ինդոնեզիայում սնունդ ընդունելիս միշտ աշխատեք երկու ձեռքերն էլ դնել սեղանի վրա:
10. Իտալիայում ճաշելու առաջին հրավերը մերժեք: Ձեզ անպայման երկրորդ անգամ կհրավիրեն: Այդ ժամանակ անպայման ընդունեք:
11. Ճամայկայում մարդիկ գտնում են, որ, եթե երեխաները հավի միս ուտեն մինչև խոսելը, ապա այլևս երբեք չեն խոսի: Դրա համար երբեք հավի մսով չկերակրեք Ճամայկայի երեխաներին:
12. Հնդկաստանում, Աֆղանստանում և ամբողջ մուսուլմանական աշխարհում սնունդ ընդունեք՝ վերցնելով այն աջ ձեռքով: Ձախ ձեռքը մաքուր չի համարվում:
13. Ֆրանսիայում կերակուր չթողնեք ափսեի մեջ. դա նշանակում է, որ այն Ձեզ դուր չի եկել:
14. Գերմանիայում ձեռքով կարող եք միայն հաց ուտել:
15. Ֆրանսիայում սնունդ ընդունեք առանց շտապելու:
16. Եգիպտոսում չփորձեք աղ օգտագործել. դա կվիրավորի խոհարարին:
17. Ֆրանսիայում մի քանի հոգով երբեք չվճարեք: Սեղանի համար կամ վճարեք ամբողջը, կամ մի վճարեք ընդհանրապես:
18. Հարավային Կորեայում, երբ ինչ-որ հեղուկ եք ընդունում, ապա շրջեք Ձեր գլուխը և նայեք այլ կողմ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը