«Հիշե՛ք, ձեզնից յուրաքանչյուրի ներկայությունը պահանջված է օրվա հրամայականով…»․ Սենոր Հասրաթյան

Սենոր Հասրաթյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Արցախից բռնատեղահանված և մայր Հայաստանում ժամանակավոր ապաստանած իմ սիրելի հայրենակիցներ, ձեզ եմ դիմում երբեմնի հպարտ, իսկ այսօր հոգսերով ծանրաբեռնված, բայց ոչ խեղճացած Ստեփանակերտից… Երբևէ չլինելով փողոցային պայքարի կամ հանրահավաքների կողմնակից, այսօր պարտադրված եմ եղբայրաբար դիմել ձեզ, դիմել որպես հարազատը՝ հարազատին և խնդրել, որ հանուն թշնամու գերության տակ հայտնված ձեր հայրենական օջախների, հանուն ձեր սուրբ նահատակների գերեզմանների և, վերջապես, հանուն ԱրցախաՀայոց պատվի փրկության վաղը՝ ապրիլի 5-ին, ժամը 18։30-ին մեկ մարդու նման լինեք Երևանի Ազատության հրապարակում…

Հիշե՛ք, ձեզնից յուրաքանչյուրի ներկայությունը պահանջված է օրվա հրամայականով… Հրամայական, որից կախված է Արցախի լինելիությունն ու մեր մեծ ՀԱՅՐԵՆԻՔԻ ապագան…

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930