Արմեն Գրիգորյանը հանդիպել է Լիտվայի վարչապետի խորհրդականի հետ

Լիտվա աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Լիտվայի վարչապետ Ինգրիդա Շիմոնիտեի Արևելյան հարևանության և ժողովրդավարության խթանման հարցերով խորհրդական Գալինա Վաշենկայտեի հետ:

Հանդիպման սկզբում կողմերը բարձր են գնահատել վարչապետ Նիկոլ Փաշինյանի Լիտվա կատարած այցից հետո երկու երկրների միջև ձևավորված ջերմ մթնոլորտը։

Կողմերը քննարկել են ՀՀ-ԵՄ համագործակցության հեռանկարները ժողովրդավարության, տնտեսության, վերականգնվող էներգետիկայի և կրթության ոլորտներում՝ զարգացում ապահովելու նպատակով։ Այս համատեքստում լիտվական կողմը բարձր է գնահատել ժողովրդավարության հարցում Հայաստանի գրանցած զարգացումն ու ձեռքբերումը։

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930