ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանի խոսքով՝ հաշվի առնելով, որ վերջին 10 օրերի ընթացքում Ադրբեջանը և՛ Արցախի, և՛ Հայաստանի շփման գծի տարբեր ուղղություններով դիմում է տարբեր բնույթի սադրանքների, ապա մեծ է հավանականությունը, որ Հայաստանից Արցախ մուտք գործող գազատարի պայթյունը տեղի է ունեցել Ադրբեջանի նախաձեռնությամբ։
ԱԺ-ն արտահերթ նիստում քննարկում է ԱՄՀ-ից 160 մլն դոլար բյուջետային վարկ ներգրավելու համաձայնագիրը:
Թեհրանը վճռականորեն դատապարտում է Իսրայելի զինված ուժեր հարվածը Դամասկոսի օբյեկտներին:
Թուրքիայի արտգործնախարարության մամուլի խոսնակ Թանժու Բիլգիչը հայտարարել է, թե ողջունում են ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանի՝ Անթալիայի դիվանագիտական ֆորումին մասնակցելու որոշումը։
ՌԴ-ի եւ Ուկրաինայի ԱԳ նախարարությունների ղեկավարներ Սերգեյ Լավրովի եւ Դմիտրի Կուլեբայի շփումը պլանավորվում է: Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
Տիկի՛ն Նանուշյան, Դուք այն մարդը չեք, որ իրավունք ունի գնահատել մեր աշխատանքը. Կյուրեղյանը՝ փոխնախարարին:
Ռուսական ավիաիշխանություններն ավիափոխադրողներին խնդրել են մարտի 8-ից փակել միջազգային չվերթերը Ռուսաստանի ուղղությամբ: Պատճառն այն է, որ ռուսական ավիաընկերություններն օգտագործում են օտարերկրյա ռեեստրներում գրանցված ինքնաթիռներ` արտասահմանյան կազմակերպության հետ լիզինգային պայմանագրի շրջանակներում։ ՌԴ-ի դեմ պատժամիջոցները տարածվում են նաև նման ինքնաթիռների վրա։ Մարտի 8-ից չվերթերը դադարեցնելու մասին հայտարարել էր «Աերոֆլոտը», ավելի վաղ՝ «Ուրալյան ավիաուղիները», «Սիբիր» ավիաընկերությունը։
Հրատապ է ոչ թե բառի փոփոխությունը, այլ ծխախոտի դեմ պայքարի ռազմավարությունը. Սեյրան Օհանյան:
Տիկին Նանուշյանը դեմագոգիայի մաստեր կլաս ցույց տվեց այստեղ. Արթուր Խաչատրյանը՝ փոխնախարարին:
Ադրբեջանը չի փոխել իր մոտեցումները, չի վերանայել իր ծրագրերը և պարբերաբար դիմում և դիմելու է տարբեր սադրանքների:
Մարդիկ ներդրում են արել, պայմանագիր կնքել, հիմա եկել նախագիծ եք բերել ու արգելում եք. Թադևոս Ավետիսյան:
Երևի մեր պատգամավորների բացթողումն է, որ օրենքն ընդունելիս խնդիրներ չստեղծող ձևակերպումներ չենք տվել. Աղազարյանը՝ Նանուշյանին:
Տիգրան Աբրահամյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ:
Կա՛մ լավ չեք քննարկել, կա՛մ մինչև վերջ չեք հասկացել. Թադևոս Ավետիսյանը՝ Նանուշյանի զեկուցած նախագծի մասին
Ինչքան կթանկանա գազը բնակչության և տնտեսության համար․ Հանձնաժողովում ուրվագծվել են նոր սակագները
Նախօրեից ԱՄՆ-ը արգելք է դրել ռուսական նավթագազային էներգիայի ողջ ներմուծման վրա: Արգելքը մասնավորապես տարածվում է ռուսական նավթի, հեղուկացված բնական գազի և ածուխի վրա:
Այսօր հանրային հարթակներում, պայմանականորեն, 100 անհատականապես գրագետ ձայն կա, բայց այդ ցաքուցրիվ ձայների հանրագումարը չի դառնում բովանդակություն՝ լայն հասարակությանը միացնելով ընդհանուր պրոցեսին։ Անհրաժեշտ է մտահոգ անհատների և գրագետ ձայների համախմբում՝ գաղափարների ու սկզբունքների շուրջ։
Ոսկեղենիկ հայերենով հարց եմ տալիս՝ եթե հարցը հրատապ է, ինչո՞ւ հարցը շուտ չեք բերել. Արթուր Խաչատրյանը՝ Կառավարությանը։
Այդպես էլ տիկին Նանուշյանը ոչ մի հիմնավորում չբերեց. հիմա էլ խոսում է՝ երևի խորհրդի կարիք ունի. Վահե Հակոբյան։
Մարտի 8-ի երեկոյան Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի Խրամորթ գյուղի ուղղությամբ թշնամին կրկին կրակոցներ է արձակել։ 60 մմ տրամաչափի ականանետից 3 հատ ական է արձակել գյուղի ուղղությամբ։
Ռուսաստանի պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը հայտնել է, որ ՌԴ զինվորականների ձեռքի տակ են հայտնվել Ուկրաինայի ազգային գվարդիայի փաստաթղթեր, որոնք ապացուցում են, որ Կիևը մարտին հարձակում է նախապատրաստել Դոնբասում:
Պարո՛ն Թունյան, որքան էլ հուշեք, մեկ է՝ տիկին Նանուշյանը պատրաստ չէ. Վահե Հակոբյան։
Մերձավոր Արեւելքի երկու պետությունների ղեկավարները հրաժարվել են ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի հետ հեռախոսազրույցներից, որը ցանկացել է քննարկել Ուկրաինայի շուրջ իրադրությունը եւ նավթահանույթի ավելացման հնարավորությունը՝ ածխաջրածինների համաշխարհային գների իջեցման պամար: Մարտի 8-ին այդ մասին հաղորդել է The Wall Street Journal (WSJ) թերթը։
Մարտի 15-ից արգելվելու են նարգիլեների, ծխախոտային արտադրանքի օգտագործումը հանրային սննդի վայրերում. Լենա Նանուշյան:
Խայտառակ համատարած բնույթ է կրում մարիխուանայի և այլ թմրեցուցիչների վաճառքը. Մանուկյանը՝ Նանուշյանին:
Փոխնախարար Լենա Նանուշյանն ԱԺ-է եկել անպատրաստ. զեկուցում է նախագիծ, բայց հարցերին չի կարողանում պատասխանել:
Չինական ընկերությունները կարող են բախվել ԱՄՆ-ի կոշտ գործողությունների, եթե հրաժարվեն կատարել հակառուսական պատժամիջոցները: Այս մասին The New York Times-ում հրապարակված հարցազրույցում ասել է ԱՄՆ առևտրի նախարար Ջինա Ռայմոնդոն։
Վարորդներին հորդորում ենք նշված հատվածներ երթևեկել միայն ձմեռային անվադողերով։
Հայաստանում մարտի 9-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսով վարակվելու 51 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 421592-ի:
Ազգային ժողովի արտահերթ նիստը՝ ՈՒՂԻՂ: