«Այսօր Արցախի Հանրապետության անվտանգությունը պահպանում են ոչ միայն ռուս խաղաղապահները, այլև Պաշտպանության բանակը։ Բացի այդ, արցախցիների սրտի ցանկությունն է՝ հումանիտար օգնություն ուղարկել Ուկրաինա, արցախցիներն այն մարդիկ են, որոնք շատ լավ են հասկանում՝ ինչ բան է պատերազմը և պատերազմի ժամանակ մենակ մնալը»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի ղեկավար Թևան Պողոսյանը՝ անդրադառնալով Ուկրաինայի Կիևի և Զապորոժիեի շրջանների բնակիչներին Արցախի կողմից 14 տոննա մարդասիրական օգնություն ուղարկելուն։
Սաստիկ բքի պատճառով մարտի 9-ի ժամը 17։30-ի դրությամբ Վարդենյաց լեռնանցքը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:
Ես չար չեմ, հետևաբար չարաչար չեմ կարող սխալվել. Թադևոս Ավետիսյանը՝ Առողջապահության նախարարի տեղակալին:
: Թուրքիան Արցախյան 44-օրյա պատերազմին մասնակցած սիրիացի վարձկաններ է ուղարկել Ուկրաինայում ռազմական գործողություններին մասնակցելու համար:
Ադրբեջանը հրապարակել է 2021 թվականին պաշտպանության և ազգային անվտանգության ծախսերի համար հատկացված բյուջետային միջոցների ծավալը։ Ադրբեջանական կայքերը, համաձայն կառավարության 2021 թվականի բյուջեի հաշվետվության, տեղեկացնում են, որ 2021 թվականի բյուջեով այդ նպատակների համար նախատեսված 4,58 միլիարդ մանաթից կամ 2,69 միլիարդ դոլարից ծախսվել է 4,54 միլիարդ մանաթը կամ 2,67 միլիարդ դոլարը։
Հակածխախոտային օրենքի նախագծում կատարված փոփոխություններն ամբողջոթյամբ ընդունվեցին:
Եկեք իրավիճակը չթեժացնենք՝ տիկին Նանուշյանը հանրային առողջության մասին է մտածում. Բաբկեն Թունյան:
«Վարձակալության գները մոտ 30 տոկոսով բարձրացել են, որովհետև շատ մեծ պահանջարկ կա հատկապես Ռուսաստանի և Ուկրաինայի քաղաքացիների կողմից: Քանի որ վարձակալողները շատ են, վարձատուները գները բարձրացրել են»,- 168.am-ի հետ զրույցում անդրադառնալով վարձակալության շուկայում առկա նոր միտումներին՝ նշեց «Կենտրոն» անշարժ գույքի գործակալության տնօրեն Վահե Դանիելյանը:
Ֆինլանդիան սառեցնում է Ռուսաստանի հետ համագործակցությունը բարձրագույն կրթության եւ գիտական հետազոտությունների ոլորտում: Այդ մասին հաղորդել է երկրի կրթության ու մշակույթի նախարարությունը:
Ի պատասխան 168.am-ի՝ ստացե՞լ է արդյոք ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը ս.թ. մարտի 13-ին կայանալիք Ազգային ժողովի հատուկ նիստում ՀՀ նորընտիր նախագահ Վահագն Խաչատուրյանի պաշտոնը ստանձնելու հանդիսավոր արարողությանը մասնակցելու հրավեր, ՀՀ երրորդ նախագահի գրասենյակից մեզ պատասխանեցին.
Պարոն Վարդևանյանն այնպես է գոռում, որ ես չեմ կարողանում խոսել. Նանուշյան:
Լինելով արմատական չծխող, շահագրգռված եմ, որ չծխեն. Գեղամ Նազարյան։
Ինչո՞ւ եք ուրախանում. Թադևոս Ավետիսյանը՝ ՔՊ-ական պատգամավորին։
Իսրայելի նախագահ Իցհակ Հերցոգը մարտի 9-ին պետական այցով ժամանել է Անկարա:
Մարտի 9-ին, ժամը 13։10-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևմտյան հատվածում տեղակայված հայկական մարտական դիրքերի ուղղությամբ։
Ասում եք սուրճը վերցնի՝ սրճարանի տարածքից դուրս ծխի, բայց ո՞րն է այդ տարածքը. Թադևոս Ավետիսյան:
Եվրամիության դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը հայտնել է, որ Ուկրաինայի պատճառով Ռուսաստանի նկատմամբ անհատական պատժամիջոցների նոր փաթեթը վերաբերելու է հարյուրից ավելի ֆիզիկական անձանց։
Տնտեսական այս ճգնաժամում, օրենքն ի՞նչ ազդեցություն կունենա ՀՆԱ-ի վրա. Մխիթար Զաքարյան։
Սահմանադրական բարեփոխումների խորհրդի՝ փետրվարի 16-ին տեղի ունեցած 2-րդ նիստի ժամանակ Խորհուրդը նախագահող արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանն առաջարկեց Սփյուռքի անհատներին ու կազմակերպություններին հենց այդ օրվանից առաջարկներ ներկայացնելու թույլտվություն տալ ու դրա վերաբերյալ հայտարարություն անել:
Երաշխիք չկա, որ Եվրոպայում Ռուսաստանի դիվանագիտական ներկայացուցչությունների նկատմամբ ստեղծված պսիխոզի մթնոլորտը տեղի ազգայնականներին չի մղի անուղղելի արարքների: Այդ մասին չորեքշաբթի օրը հայտարարել է Ռուսաստանի ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
Այս նախագծով այդ փոքր դետալն ավելացնում ենք սահմանափակումների մեջ. Բաբկեն Թունյան։
Երկար ժամանակ աշխատում էինք միայն մի վիրուսային մոդելով՝ խոզերի աֆրիկյան ժանտախտի։ Հիմա լաբորատորիայում ունենք չորս տարբեր ընտանիքի վիրուս, իսկ մոտ ապագայում ևս երեք վիրուս կունենանք, որոնք շատ կարևոր են հանրային առողջության համար։
ՌԴ-ն բացօթյա տարածքներում արգելել է ծխելը, նա ԵԱՏՄ անդամ չէ՞. Նանուշյան:
Պետք է հասկանանք, որ մեր նպատակն ի սկզբանե ծխելու դեմ պայքարն է. Ծովինար Վարդանյան:
Մարտի 9֊ին` ժամը 14։00֊14։30 սահմաններում, ԱՀ Մարտունու շրջանի Խնուշինակ գյուղի ուղղությամբ տեղակայված դիրքերից ադրբեջանական կողմը խախտել է հրադադարը` նորից կիրառելով 60 մմ տրամաչափի ականանետ։ Արձակվել է 4 հատ ական։
«168 Ժամ» ՍՊԸ–ի 2021թ․ ֆինանսական հաշվետվություն
Բաց տարածքների ծխելու արգելքը եկեք «պաուզայի» վրա դնենք. Վահե Հակոբյան՚
Փաստորեն Ձեր առաջարկությունը նոր օրենքի նախագիծ է. Աղազարյանը՝ Վարդևանյանին:
Եթե ԵԱՏՄ պայմանագրով որևէ բան կարգավորված չէ, մենք իրավունք ունենք կանոնակագրելու. Արսեն Թորոսյան։
Հստակ չէ՝ առաջարկում եք ծխելու արգելքը հետաձգենք մինչև սեպտեմբե՞ր. Բաբկեն Թունյանը՝ Արամ Վարդևանյանին։