Բաժիններ՝

Մեծ պահանջարկ կա. վարձակալության գները մոտ 30 տոկոսով բարձրացել են. Վահե Դանիելյան

«Վարձակալության գները մոտ 30 տոկոսով բարձրացել են, որովհետև շատ մեծ պահանջարկ կա հատկապես Ռուսաստանի և Ուկրաինայի քաղաքացիների կողմից: Քանի որ վարձակալողները շատ են, վարձատուները գները բարձրացրել են»,- 168.am-ի հետ զրույցում անդրադառնալով վարձակալության շուկայում առկա նոր միտումներին՝ նշեց «Կենտրոն» անշարժ գույքի գործակալության տնօրեն Վահե Դանիելյանը:

Անշարժ գույքի գործակալության տնօրենը հայտնեց՝ Ռուսաստանից և Ուկրաինայից ժամանածները գույքը վարձակալում են միջինում 6 ամիս ժամկետով:

Հիշեցնենք՝ հանրային շրջանակներում այս օրերին առկա է դժգոհություն, որ Ուկրաինայում Ռուսաստանի կողմից իրականացվող հատուկ գործողության մեկնարկից հետո դեպի Հայաստան Ռուսաստանի և Ուկրաինայի քաղաքացիների հոսքով պայմանավորված՝ Երևանի անշարժ գույքի շուկայում վարձավճարները կտրուկ բարձրացել են:

Քաղաքացիներն այդ թանկացումը զսպելու հարցում հաճախ ակնկալում են պետության դերակատարումը:

Արդյոք պետությունը կարո՞ղ է զսպել գների բարձրացումը՝ մեր հարցին ի պատասխան՝ մասնագետն արձագանքեց. «Սա ազատ շուկա է, Սովետական Միությունը չէ, որ պետությունն ինչ-որ գին զսպի: Գները կարգավորվում են առաջարկի և պահանջարկի միջոցով. եթե պահանջարկը շատ է, գինն ավտոմատ բարձրանում է: Պետությունը կարող է ստեղծել բարենպաստ պայմաններ, որպեսզի ՌԴ-ից ժամանած բիզնեսմենները Հայաստանում հիմնվեն»:

Վահե Դանիելյանը հավելեց, որ գնաճն աշխարհում ընդգրկել է բոլոր ոլորտները, և անշարժ գույքի շուկան չէր կարող խուսափել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս