Բաժիններ՝

Ձյուդոյիստներն Աթենքում կմասնակցեն Եվրոպայի երիտասարդական գավաթին

Հայաստանի ձյուդոյի հավաքականը գլխավոր մարզիչ Հովհաննես Դավթյանի ղեկավարությամբ ուսումնամարզական հավաք է անցկացնում Վրաստանի Գորի քաղաքում:

Թիմը մարզումները կշարունակի մինչև մարտի 24-ը: Այնուհետև մասնակիցներից հինգը՝ Մարտին Բադալյանը (60 կգ), Դավիթ Աբրահամյանը, Ստյոպա Դարբինյանը (երկուսն էլ՝ 66 կգ), Արտակ Թորոսյանը և Անդրեաս Հարությունյանը (երկուսն էլ՝ 73 կգ), կմեկնեն Աթենք, որտեղ մարտի 26–ից մեկնարկում է Եվրոպայի երիտասարդական գավաթի խաղարկությունը: Գավաթի խաղարկության ավարտից հետո ձյուդոյիստներն Աթենքում կմասնակցեն մարզական եռօրյա ճամբարի մարզումներին: Հայաստանի երիտասարդական թիմին Հունաստանի մայրաքաղաք կուղեկցի մարզիչ Դավիթ Խաչատրյանը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031