ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։
Եղանակային պայմաններից ելնելով՝ հորդորում ենք երթևեկել միայն խիստ անհրաժեշտության դեպքում։
Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները, Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը, Սարավան-«Զանգեր» (բուք է) հատվածը, Վայոց ձորի մարզի Գնդեվազ-Ջերմուկ, Արագածոտնի մարզի Արագածի տարածաշրջանի միջհամայնքային ավտոճանապարհները (բուք է), Ալագյազ-Արթիկ ավտոճանապարհը, Շիրակի մարզի Գյումրի-Բավրա ավտոճանապարհի «Զույգաղբյուր» կոչվող հատվածը, Ամասիա-Աշոցք, Վարդաղբյուր-Աշոցք, Վարդաղբյուր-Մուսայելյան, Լոռու մարզի Ալավերդի-Ջիլիզա, Կոտայքի մարզի Ֆանտան-Ջրաբեր ավտոճանապարհները։
Վարդենյաց լեռնանցքը, Ստեփանավանի և Դիլիջանի ոլորանները, Վանաձոր-Դիլիջան, Լոռու մարզի Վանաձոր-Ալավերդի, Սյունիքի մարզի Աղվանի-Տաթև, Սիսիան-«Զանգեր», Կապան-Տաթև-Գորիս ավտոճանապարհները փակ են կցորդիչով բեռնատարների համար, դժվարանցանելի՝ մյուս տեսակի տրանսպորտային միջոցների համար։
Դժվարանցանելի են Սյունիքի մարզի բոլոր ավտոճանապարհները, Տավուշի մարզի Ջուջևան, Շիրակի մարզի Լանջիկ-Գյումրի, Ամասիա-Գյումրի-Կապս, Արթիկ-Մեծ Մանթաշ (բուք է) և Արագածոտնի մարզի Ապարանի միջհամայնքային (բուք է), Ալագյազ-Ծիլքար ավտոճանապարհները։
Կոտայքի մարզի Նաիրի-Աբովյան ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց:
Հանրապետության ողջ տարածքում (բացառությամբ Գեղարքունիքի մարզի Վարդենիս և Տավուշի մարզի Իջևան քաղաքներից ) տեղում է ձյուն:
Շիրակի մարզի Աշոցքի, Ամասիայի և Վայոց ձորի մարզի Ջերմուկի տարածաշրջաններում բուք է։
Լարսի մասին
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։