Բաժիններ՝

Հայաստանի ֆուտբոլի Մ19 թիմը խոշոր հաշվով պարտվել է Պորտուգալիային

Հայաստանի ֆուտբոլի Մ19 տարեկանների թիմը անհաջող է մեկնարկել Էլիտ ռաունդում: Ինչպես հայտնում է ՀՖՖ-ն, Անգլիայի Բարթոն-ափոն-Թրենթ քաղաքի «Սենթ Ջորջ Պարկ» մարզադաշտում, կայացավ ՈՒԵՖԱ Մ-19 ԵՎՐՈ 2022 էլիտ ռաունդի երրորդ խմբի առաջին հանդիպումը Հայաստանի և Պորտուգալիայի Մ-19 հավաքականների միջև հետ։ Պորտուգալիայի Մ-19 հավաքականը հաղթեց մեր ընտրանուն 4:0 հաշվով:

Հայաստան Մ-19 տարեկանների թիմի մեկնարկային կազմումն ուներ հետևյալ տեսքը` 12.Ռաֆայել Մանասյան (ա), 2. Նարեկ Դավթյան, 3. Վահրամ Մախսուդյան, 6. Գոռ Առաքելյան, 7. Լևոն Վարդանյան (10. Միսակ Հակոբյան, 62), 8. Վլադիմիր Մուրադյան (20. Էդգար Փիլոյան, 52), 9. Համլետ Մինասյան, 11. Սպարտակ Հայրապետյան (19. Նարեկ Մանուկյան, 52), 14. Դավիթ Սարգսյան (22. Յուրի Մարտիրոսյան, 62), 17. Ռուբեն Աբրահամյան, 18. Համլետ Սարգսյան:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս