Տիգրան Ավինյանը սկսել է քարոզարշավը

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքյան իր էջում քիչ առաջ գրել է․ «Երեկ հանդիպել եմ ՔՊ կուսակցության Արաբկիրի ակտիվի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկել ենք Արաբկիր համայնքի խնդիրները։ Անդրադարձ է կատարվել համայնքի բնակիչներին հուզող հարցերին, առկա խնդիրների ու դրանց լուծման հրատապությանն ու մեխանիզմներին։ Զրույցի ընթացքում կարևորել ենք համայնքային բարեկեցիկ միջավայրի կազմակերպումը՝ բնակիչների համար առավելագույն հարմարավետ կյանք ու պայմաններ ստեղծելու նպատակով:

Հանդիպմանը ներկա էին նաև Արաբկիր վարչական շրջանի նորանշանակ ղեկավար Արամ Ազատյանը, ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ:

Պատասխանել ենք բնակիչներին հուզող հարցերին, ներկայացրել խնդիրների լուծումներն ու Երևանի զարգացման տեսլականը»,- հայտարարել է նա։

Հիշեցնենք, որ այսօր Նիկոլ Փաշինյանի «քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հանրային կապերի համակարգող Վահագն Ալեքսանյանը հայտարարել էր, որ Տիգրան Ավինյանն է լինելու քաղաքապետի իրենց թեկնածուն։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031