Հարցեր՝ «մտահոգված» ընդդիմադիրներին

Ավետիք Իշխանյանը ֆեյսբուքյան իր էջում հարցեր է ուղղել «մտահոգված» ընդդիմադիրներին։ Նա մասնավորապես գրում է․ «ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ Արթուր Ղազինյանը «մտահոգված» 6 կետանոց գրառում է արել։ Փաստորեն սույն ընդդիմադիրը համոզված է, որ իշխանության կողմնակիցները մեծամասնություն են կազմում, ուստի՞․․․

Նույն 6 կետերով հարցեր ուղղված Արթուր Ղազինյանին․

1․ Նախ, նույնիսկ եթե ընդունենք անցյալ տարվա «ընտրությունների» պաշտոնական արդյունքները, ապա արդյո՞ք ժողովրդի մեծամասնությունն ընտրել է կապիտուլյացիան։

2․ Արդյոք, դուք հավատու՞մ էիք, այսպես կոչված, «ազատ, արդար» ընտրություններին, դրանց մասնակցելով։

2․ Չէ՞ որ դուք խոստացել էիք իշխանափոխություն, անկախ ձեզ տրված քվեից։ Չե՞ք կարծում , որ ձեր այդ գրառումով վերջնականապես հիասթափեցնում եք բոլոր նրանց, ովքեր վստահել են ձեր քաղաքական ուժին։

3․ Ձեր կարծիքով, իրավիճակի փոփոխության համար պարտադի՞ր է ունենալ ժողովրդի մեծամասնության աջակցությունը։

4․ Անցյալ տարվա նոյեմբերին դուք հրավիրեցիք հանրահավաք և հայտարարեցիք դիմադրության շարժման մեկնարկը։ Հանրահավաքին ներկա էին տասնյակ հազարավոր քաղաքացիներ։ Հետո՞․․․

Հետո ոչինչ․․․

5․ Դուք խոսում եք, որ կայունությունն ավելի կարևոր է, քան իշխանության համար պայքարը։ Հավատացնում եմ ձեզ, որ մեզ բոլորիս ոչ թե հետաքրքրում է ձեր իշխանության գալն, այլ դավադիր իշխանությանը հեռացնելը։Եվ վերջապես, որտե՞ղ եք տեսնում կայունություն, գուցե Արցախո՞ւմ, թե՞ Սյունիքում։

6․ Չնայած պարոն Ղազինյանը հայտնում է, որ սա նրա անձնական կարծիքն է, ամեն դեպքում հարց է առաջանում։ Սույն գրառումն իսկապե՞ս նրա անձնական տեսակետն է ։ Հուսանք, որ՝ այո։ Բայց ամեն դեպքում, կուզենայի իմանալ նաև խմբակցության պաշտոնական տեսակետը։Հաշվի առնելով ընդդիմության պասիվությունը, գո՞ւցե․․․

Հ․Գ․ Կարծում եմ, ժամանակն է, որ քպ-ականները պարոն Ղազինյանին վերջապես ընտրեն հանձնաժողովի նախագահի տեղակալ»։

Տեսանյութեր

Լրահոս