ՀԲ-ում հայտարարել են էներգակիրներ և պարեն ներկրող երկրների խոցելիության մասին

Ուկրաինայի հակամարտությունը ցույց տվեց այն երկրների խոցելիությունը, որոնք էներգակիրներ եւ պարեն են ներմուծում: Այս կարծիքն է հայտնել Համաշխարհային բանկի (ՀԲ) նախագահ Դեւիդ Մելպասը՝ մարտի 30-ին ելույթ ունենալով Դուբայում ընթացող Համաշխարհային կառավարական գագաթնաժողովում։

«Մերձավոր Արեւելքի եւ Հյուսիսային Աֆրիկայի շատ երկրներ կախված են ածխաջրածիններից, որոնք ապահովում են իրենց տնտեսական աճը եւ արտահանումը, բայց միաժամանակ նպաստում են ջերմոցային գազերի արտանետումների ավելացմանը,- նշել է ՀԲ-ի նախագահը:

Էներգակիրներ եւ պարեն ներմուծող երկրները նաեւ խոցելի են, ինչն ամենայն ակնհայտությամբ դրսեւորվեց Ուկրաինայի ողբերգական պատերազմի ընթացքում:

«Տարածաշրջանի (Մերձավոր Արեւելքի եւ Հյուսիսային Աֆրիկայի) տնտեսական աճն էլ ավելի կբարդացնի այդ մարտահրավերները,- նշել է Մելպասը:- Տարածաշրջանի բնակչությունն, ինչպես սպասվում է, մինչեւ 2050 թվականը կկրկնապատկվի: Հաշվի առնելով ներկայիս ժողովրդագրական միտումները՝ տարածաշրջանի երկրներն ստիպված կլինեն ստեղծելու 300 միլիոն նոր աշխատատեղ: Եթե շտապ միջոցներ չձեռնարկվեն, շատ երկրներ հետ կմնան, ինչը լրջորեն կազդի մարդկանց կյանքի եւ հասարակության կայունության վրա»:

«Գլոբալ հեռանկարում մաքուր էներգետիկայից օգտվելու ընդլանումը չափազանց կարեւոր կդառնա զարգացման համար,- ընդգծել է ՀԲ-ի նախագահը:- 760 միլիոն մարդ, որոնցից շատերն ապրում են ամենաաղքատ երկրներում, զրկված են էլեկտրականությունից օգտվելու հնարավորությունից»:

«Աշխահը նավթի եւ գազի գլոբալ շուկայի արմատական վերակառուցում է ապրում, երբ մատակարարումների ճկունությունը Պարսից ծոցի արաբական պետությունների համագործակցության խորհրդի անդամ երկրների կողմից չափազանց կարեւոր կլինի առաջիկա ամիսներին անկայունության դեմ պայքարի համար»,- նշել է Մելպասը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

 

Տեսանյութեր

Լրահոս