Կկարողանա՞ն մակեդոնացիները ևս մեկ սենսացիա անել․ Պորտուգալիա-Հյուսիային Մակեդոնիա
Աշխարհի առաջնության եզրափակիչ փուլի մասնակցիների ամբողջական ցուցակը գրեթե պատրաստ է։ Հայտնի չեն միայն մի քանի թիմեր։ Թիմերից մեկը կլինի Պորտուգալիա-Հյուսիային Մակեդոնիա զույգի հաղթողը։
Պորտուգալիա
Պորտուգալիայի հավաքականի արդյունքների խաթարումը սկսվեց անցյալ տարի, երբ Եվրո-2020-ի ֆավորիտը դժվարությամբ անցավ առաջին խմբային փուլը։ Այնուհետև երեք տուրերում թիմը տարավ ընդամենը մեկ հաղթանակ և ոչ-ոքի, որը բերեց երրորդ տեղը։ Պետք չէր երկար սպասել այս պահին. արդեն 1/8 եզրափակչի փուլում «ընտրյալների թիմը» չկարողացավ գլուխ հանել Բելգիայի հավաքականի հետ (0:1):
Կատարում ընթացող ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրական փուլի խմբային փուլում Ֆերնանդո Սանտուշի սաները չկարողացան առաջինը դուրս գալ։ Ութ տուրերի ընթացքում այսօրվա տանտերերը տարել են հինգ հաղթանակ և երկու ոչ-ոքի, ինչը համապատասխանում է 17 միավորի և մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականին:
Առաջնության կիսաեզրափակիչում Պորտուգալիայի հավաքականը վստահ հաղթանակ տարավ Թուրքիայի նկատմամբ (3:1):
Լոպեսը, Նևեսը և Պեպեն, ով վարակված է կորոնավիրուսով, այսօր չեն կարողանա խաղալ։
Հյուսիսային Մակեդոնիա
Հյուսիսային Մակեդոնիայի հավաքականին նախորդ մրցաշրջանում հաջողվեց ուրախացնել իր երկրպագուներին՝ դուրս գալով Եվրո-2020-ի եզրափակիչ փուլ, ինչն ինքնին արդեն լուրջ ձեռքբերում է թիմի համար։
Աշխարհի 2022 թվականի առաջնության ընտրական փուլում Բլագոյ Միլիևսկու սաներին հաջողվեց դուրս գալ որակավորման փլեյ-օֆֆ և դժվարին խմբում հայտնվել Գերմանիայի, Ռումինիայի, Հայաստանի, Իսլանդիայի և Լիխտեյնշտեյնի հետ: Բալկանյան թիմը ֆավորիտ չէր համարվում, սակայն կարողացավ հաղթել Գերմանիայի հավաքականին, որը որոշիչ դարձավ նրանց հետագա ճակատագրում։
Առաջնության կիսաեզրափակիչում այսօրվա հյուրերը դարձան հերթական սենսացիայի հեղինակը։ Մակեդոնացիները զրկել են Կատարի ուղեգրից Եվրոպայի գործող չեմպիոնին. թիմը 1։0 հաշվով հաղթեց Իտալիայի ընտրանուն։
Այս խաղում պաշտպանությունում առավելագույն կենտրոնացվածության է սպասվում հյուրերից, որոնք արդեն սենսացիայի հեղինակ են դարձել։ Երկրպագուները հավատում են, Հյուսիսային Մակեդոնիայի հավաքականը կկարողանա կենտրոնանալ այս մենամարտի վրա, մինչդեռ տանտերերը կունենան ոչ միայն ուժեղ աջակցություն, այլև հսկայական փորձ և խաղացողների մի դաս, ովքեր ի վիճակի են դիմակայել ցանկացած մրցակցի:
Ենթադրվում է, որ հակագրոհներից կամ ստանդարտից գոլի ակնկալիքով այսօրվա հյուրերն ամբողջ ուժով կանցնեն պաշտպանական դիրքի։ Պորտուգալիայի հավաքականին խորթ չէ սցենարի նման զարգացումը։
Խաղը տեղի կունենա այսօր՝ Երևանի ժամանակով 22։45-ին։
Սիրարփի Աղաբաբյան