Մեդինսկին հայտարարել է Ղրիմի ճակատագիրը բանակցություններում որոշելու Կիևի առաջարկի մասին

Ստամբուլում կայացած բանակցություններում ուկրաինական կողմն առաջարկել է Ռուսաստանի հետ պայմանագրի նախագծում ներառել կետ, որում ասվում է, որ Ղրիմի և Սևաստոպոլի խնդիրը կքննարկվի երկկողմ բանակցություններում, իսկ վերջնական որոշումը կկայացնեն երկու երկրների նախագահները: Այս մասին հայտնում է «Ինտերֆաքս»-ը՝ վկայակոչելով ռուսական պատվիրակության ղեկավար Վլադիմիր Մեդինսկիի հայտարարությանը։

Նա նաև նշել է, որ Կիևը պատրաստակամություն է հայտնել համաձայնվել երրորդ երկրների միջազգային իրավական երաշխիքների ներքո մշտապես չեզոք պետության կարգավիճակին։

Վլադիմիր Մեդինսկին բանակցությունները համարել է կառուցողական: Լրագրողների հետ զրույցում նա նշել է, որ ռուսական պատվիրակությունը Ստամբուլում ուկրաինական կողմից ստացել է հստակ ձևակերպված դիրքորոշում և առաջարկներ, որոնք կուսումնասիրվեն և կհասցվեն երկրի ղեկավարությանը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031