Էդուարդ Շարմազանովը Արամ Սարգսյանին հիշեցրել է Վազգեն Սարգսյանի խոսքերը

Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Արձագանքելով նախկին հանրապետական, «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Զավենի Սարգսյանի կուսակցությունների կողմից Հայաստանի ինքնուրույնության սկզբունքը ամրագրելու գաղափարին՝ նշեմ, որ Հայաստանի ինքնիշխան պետություն լինելը ամրագրված է ՀՀ Սահմանադրության 1-ին հոդվածում։

Հանրապետական կուսակցության առաջնորդները՝ Աշոտ Նավասարդյանը, Վազգեն Սարգսյանը, Անդրանիկ Մարգարյանն ու Սերժ Սարգսյանը անկախության ու ինքնիշխանության մարտիկներ են, իսկ ես, որպես հանրապետական՝ այդ արժեքների հետեւորդն ու կրողը։

Հ.Գ. Անկախությունը բացարձակ արժեք է։
Վազգեն Սարգսյան»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031