Քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը ներկայացրել է Արաբկիր վարչական շրջանի նոր ղեկավարին

Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանն Արաբկիր վարչական շրջանի աշխատակազմին է ներկայացրել վարչական շրջանի նորանշանակ ղեկավար Արամ Ազատյանին:

Որպես բնակիչների հետ շփման առաջին օղակ կարևորելով վարչական շրջանների համակարգված աշխատանքը՝ քաղաքապետ Սարգսյանը նշել է, որ նորանշանակ ղեկավարից ակնկալում է բովանդակային փոփոխություններ ու ծառացած խնդիրների հարցում՝ հիմնարար լուծումներ:

«Համայնքի առջև ծառացած խնդիրներին հիմնարար լուծումներ տալու համար կան ոլորտներ, որտեղ բովանդակային փոփոխություններ են անհրաժեշտ: Դուք եք այն առաջնային օղակը, որն ուղիղ կապի մեջ պետք է լինի բնակիչների հետ և տեղում ծանոթանա բարձրացվող խնդիրներին»,- նշել է քաղաքապետն ու շնորհակալություն հայտնել վարչական շրջանի նախկին ղեկավար Արամ Դանիելյանին և աշխատակազմին՝ կատարած աշխատանքի համար՝ հույս հայտնելով, որ վարչական շրջանի նոր ղեկավարի հետ գործակցությունը կլինի արդյունավետ և արգասաբեր:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031